Ձմեռը կես էր եղել, գիշերը՝ նույնպես

Ձմեռը կես էր եղել, գիշերը՝ նույնպես

with No Comments

Ձմեռը կես էր եղել, գիշերը՝ նույնպես:
Մայր մեղուն վեր թռավ, ծխացող լամպի լույսն ավելացրեց, իջեցրեց քիվից դեպի ներս ցցված՝ մեխից տարուբերվող չորացած երիցուկի գլխիկը:
Տաք թեյի առաջին ումպի հետ փոքրիկ ձագուկը բացեց սառած աչուկները: Մայր մեղվի դեմքին ժպիտ երևաց:
Դեռևս առաջին ձյան հետ փեթակի ձախ պատից լսվող կտկտոցն անհանգստացնում էր մայր մեղվին: Զգում էր, վտանգ կա, բայց հանգստացնելով ձագուկներին՝ ասել էր, որ կարկուտը ձմռան կեսին էլ կարող է տեղալ: Դե մայրն էր ասել, ո՞նց չհավատային:
Ձմեռը կես էր եղել, գիշերը՝ նույնպես:
Այս գիշեր լավ է, չարագույժ ձայնը չէր լսվում: Երևի ինքն էլ գիտեր, որ տանը հիվանդ կա, որ…
Մայր մեղվի հոգին խաղաղվել էր:
Հանկարծ մեղվահացի վրա քուն մտած ձագուկները վեր թռան: Հյուր ունեին, ում աչքերի փայլը շղարշեց լամպի համեստ լույսը:
Մայրը, թողնելով հիվանդ ձագին, վազեց դես ու դեն փախչող ձագուկներին փրկելու:
Երկարապոչը գտավ մեղվահացի ամենահամեղ պատառը, որի վրա կուչ էր եկել հիվանդ ու վախեցած մեղվիկը: Մայրն առնետի մեղրից փայլող հենց ուղիղ դնչի տակից դեպի իրեն ձգեց հիվանդ ձագուկին: Օգնություն աղերսող մոր աչքից արցունք կաթեց:
Ձագուկներն այս ու այն կողմ թռան, այս անգամ՝ ուրախությունից:
Փեթակի անցքից ներս մտած քամին սկսեց տարուբերել երիցուկի թերթից էլ թեթև մոր մարմինը:
Ձմեռը կես էր եղել, գիշերը՝ նույնպես:

Նաիրա Աբրահամյան

Հավանեցի՞ք նյութը։