Ինգա Ավանեսովա Թոնդրակի աստղալուսանկարիչ

Ինգա Ավանեսովա

Աստղալուսանկարիչ

Ծնվել եմ Երևանում,  սակայն ընդամենը 3-րդ դասարան էի, երբ ծնողները որոշեցին տեղափոխվել Մոսկվա։Մոսկվայում ավարտեցի դպրոցը և տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ։Այնտեղ ապրել եմ 7 տարի, ձեռք  բերել գրաֆիկ դիզայների մասնագիտություն, աշխատել որպես վեբ-ծրագրավորող։Հենց այնտեղ առաջին լուսանկարչական սարքը գնեցի, սկսեցի սիրողական նկարել` քաղաքներ, բնություն։Առաջին անգամ զգացի, որ ինձ մոտ ստացվում է պրոֆեսիոնալ լուսանկարներ անել, երբ տեղադրեցի համացանցում և ստացա շատ մեծ արձագանքներ։

Եղել եմ շատ քաղաքներում, լուսանկարել Նյու Յորքը, Ամստերդամը, Փարիզը, Պրահան, Հռոմը, Մոսկվան, Լոնդոնը, Դուբայը։

Ստեղծեցի կարիերա, հավաքեցի հետևորդների հոծ բազմություն, սակայն 2012թ․-ին վերադարձա Հայրենի Երկիր` Հայաստան։

Իմ սիրած ժանրերը երկուսն են՝ բնական աստղալուսանկարչությունը և ֆենթազի ժանրը։

Լուսանկարելու համար երբեմն նախապատրաստվում եմ շաբաթներով՝ ընտրելով տեղը, ժամը, եղանակը, լուսնի դիրքը։ Եղել են դեպքեր, որ գիշերել ենք սարերում, սպասել արևածագին։ Հատկապես բարդ է գիշերային նկարներ ստանալը, պետք է լավ հաշվարկես․ թե որ կողմից և երբ կբարձրանա Ծիր Կաթինը։

Հայաստանը ծովի մակերևույթից բավականին մեծ բարձրության վրա է գտնվում, այստեղից աստղերը լավ են երևում։ Որպես աստղալուսանկարիչ` պետք է խոստովանեմ, որ իմ ամենահաջողված աստղալուսանկարներն արվել են Հայաստանում:

Թոնդրակի հետ իրականացնում եմ երազանքս՝ բացահայտում եմ Հայաստանը և հավերժացնում բնության հրաշք տեսարանները իմ լուսանկարներում։

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved