Դժոխքի ձոր, Թեժքար լեռ

Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով՝ թափվում է Արաքս: Լինելով լեռնային գետ՝ Արածո գետը սնվում է հիմնականում ձնհալքներից ու անձրևաջրերից, վարարում է ապրիլ-մայիս ամիսներին։ Կիրճը ամենագեղեցիկներից է Հայաստանում։ Այստեղ կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ: Կիրճը հարմար է ժայռամագլցման համար:
 
Երևանից մեկնեցինք դեպի Արարատի մարզ։
Արշավի սկզբում բարձրանանք Թեժքար լեռը (1735 մ), որտեղից բացվում է հրաշագեղ տեսարան՝ երևում են Սիսն ու Մասիսը արտասովոր գեղեցկությամբ, այնուհետև լեռան լանջով իջանք Դժոխքի ձոր։
 
Դժոխքի ձորի նեղ կիրճերն ու կարմիր ժայռերը բացառիկ են ամբողջ Հայաստանում:
 
 
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին՝ https://www.youtube.com/channel/UCa349hxUJ_0Dg_QxK97FJSA