Պունտ երկրի առեղծվածը

Պունտ երկրի առեղծվածը

Պունտ երկիրը առավել հայտնի էր Տա-Նեչեր անվամբ, որը նշանակում էր «աստվածների երկիր»: Եգիպտացիները հենց Պունտ երկրից էին բերում բազմաթիվ կենդանիներ, ոսկի, աչքերի համար նախատեսված սև ներկ, ստրուկներ և այլն: Պունտ երկրի և Եգիպտոսի միջև աշխույժ առևտրական հարաբերություններ էին զարգանում: Սակայն, առավել հետաքրքիր հանգամանք է հանդիսանում Պունտ երկրի գտնվելու հիմնահարցը: «Աստվածների երկրի» գտնվելու վայրի վերաբերյալ առաջացել են մի շարք տեսակետներ:

 

Եգիպտական տեքստերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երկիրը գտնվել է Կարմիր ծովից հարավ: Սակայն հարց էր առաջանում, թե հստակ որ երկրի տարածքում: Հետազոտողները տեղը հստակեցնելու համար մի հետազոտություն իրականացրեցին, ինչը որոշ չափով լույս սփռեց խնդրի ուսումնասիրմանը:

 

2010-2015թթ-ին Բրիտանական թանգարանի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սկսեցին զբաղվել Բրիտանական թանգրանում պահվող կապիկի կմախքի ուսումնասիրմամբ, որը Եգիպտոս էր բերվել Պունտ երկրից: Նման հետազոտությամբ ցանկանում էին հասկանալ Պունտ երկրի տեղը, և հետազոտությունը տվեց իր արդյունքը: Պարզ դարձավ, որ Պունտ երկիրը, հավանաբար, գտնվել է Էրիթրեայի, արևելյան Եթովպիայի կամ Սոմալիի հյուսիսային շրջաններում: Սակայն, մինչ օրս էլ երկրի տեղադրության վերաբերյալ տեսակետները տարբեր են:

Եվ մինչ օրս էլ շարունակում է քննարկման հարց հանդիսանալ «աստվածների երկրի» տեղադրության խնդիրը:

 

Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան (ԵՊՀ Պատմության ֆակուլտետ)