Մեր արշավները
Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել Բնությունից:
Լ․ Դա Վինչի

admin
Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Դժոխքի ձորի նեղ կիրճերն ու կարմիր ժայռերը բացառիկ են ամբողջ Հայաստանում: Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով՝ թափվում է ․․․կարդալ ավելին
admin
Հատիս հրաբխային լեռնազանգվածը գտնվում է Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 2528 մ է։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են ․․․կարդալ ավելին
admin
Արշավ Հին Խնձորեսկում, Քարահունջ, Ուխտագնացություն Մխիթար սպարապետի շիրիմին Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում ․․․կարդալ ավելին
admin
Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Գ. Նժդեհ Հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ֊իմաստասեր, ազգային գաղափարախոս և ԼեռնաՀայաստանի ցեղահաղորդ սպարապետ Գարեգին Նժդեհի մայրը՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյան(Տեր֊Հարությունյան), ծնվել է 1855 թվականին՝ Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում ու եղել նրա 7 դուստրերից մեկը։ ․․․կարդալ ավելին
admin
Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով՝ թափվում է Արաքս: Լինելով լեռնային գետ՝ Արածո գետը սնվում է հիմնականում ձնհալքներից ․․․կարդալ ավելին
admin
«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպեց արշավ դեպի Օձաբերդ՝ Թեյշեբայի քաղաք, Վանեվանի եկեղեցի, Իշխանավանք։ Առավոտյան մեկնեցինք Վանեվանի եկեղեցի, որի մոտակայքում, ըստ պատմական տվյալների, թաղված է հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Այնուհետև այցելեցինք Օձաբերդ, որտեղ հնագիտական պեղումները ֆանտաստիկ արդյունքներ են գրանցել։ Ծանոթացանք քաղաքի հիմնադրման ․․․կարդալ ավելին
admin
«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպեց արշավ դեպի Թոնդրակյանների խրճիթ էկոհյուրատուն, որը գտնվում է Գեղամա լեռների խորքերում՝ Արմաղան լեռան ստորոտին, Արգիճի գետի ափին, Սև սարի դիմաց։ Երևանից մեկնեցինք Գեղարքունիքի մարզ՝ Մադինա գյուղ, որտեղից լեռնային արահետներով քայլցինք դեպի Թոնդրակյանների խրճիթ էկոհյուրատուն։ Թոնդրակյանների խրճիթը ամբողջությամբ պատրաստված ․․․կարդալ ավելին
admin
«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպեց արշավ դեպի Աժդահակ` Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն լեռնագագաթը(3598մ)։ Աժդահակն իր մեջ ունի հսկայածավալ թաքնագիտություն, որոնք առնչվում են հնագույն քաղաքակրթությունների, նախաքրիստոնեական հայոց գրային համակարգերի, տիզերագիտության, ժայռապատկերների, ազգագրության և ավանդապատումների հետ...
admin
Թոնդրակ արշավական ակումբը հուլիսի 7֊ին մեկնեց  Արմավիրի մարզ՝ սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան՝ մասնակցելու 《Փառատոնը սահմանին միջոցառմանը. Պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան》. https://www.facebook.com/events/457467015090833/?ti=as 《Փառատոնը սահմանին միջոցառմանը. Պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան》 միջոցառումը կազմակերպվել  էր ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyanի նախաձեռնությամբ՝ սահմանամերձ գյուղերում մշակութային ․․․կարդալ ավելին
admin
Հնագիտական արշավ Երևանի տարածքը երկիր մոլորակի վրա առաջիններից է, որ մուտք է գործել քաղաքակրթության և վաղ պետականության շրջան։ Այն կոչվում է վաղբրոնզեդարյան հնագիտական ժամանակաշրջան, որը տևել է մ.թ.ա. IV հազարամյակի կեսերից, մինչև մ.թ.ա. III հազարամյակի կեսերը։ Այդ մշակույթի գլխավոր կենտրոններից է Երևանյան լճի ․․․կարդալ ավելին
admin
Այս անգամ բարձրացանք Արմաղան լեռ նոր և բացառիկ ուղիներով։ Արմաղանը հրաբխային լեռ է։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռնաշղթայում։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ։ Գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան. Երևում է կապուտաչյա Սևանի գրեթե ամբողջ ․․․կարդալ ավելին
admin
Աստղոնք լեռնագագաթը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռների կենտրոնական մասում՝ Աստղաձոր գետի վերնագավառում։ Բարձրությունը ծովի մակարդակից 3470 մ է։⛰ Ունի հոգևոր֊պաշտամունքային վաղագույն ակունքներ։ Անվանակոչված է հայոց դիցարանի սիրո, լույսի, ջերմության և գեղեցկության դիցուհի Աստղիկի անունով։ Կա կարծիք, որ մոտակայքում եղել է դիցուհուն նվիրված ․․․կարդալ ավելին
admin
Գնա՞ցել եք Տաթև, տե՞սել եք դիմացի ձյունապատ լեռնաշղթան, երազե՞լ եք բարձրանալ լեռներից ամենաբարձրը՝ Արամազդը։ 《Թոնդրակ》 արշավական ակումբը կազմակերպել էր երկօրյա արշավ դեպի Տաթև՝ Բարգուշատի լեռներ՝  Արամազդ լեռ(3399մ)։ Արամազդ լեռ կամ Գյազբել, Գյազբելասարը կրում է հայոց դիցարանը գլխավորող արարիչ Արամազդի անունը, ունի հոգևոր֊հավատամքային ․․․կարդալ ավելին
admin
Սևսար կամ Սևքար լեռ Սևսար կամ Սևքար լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում, Գեղհովիտ գյուղից 10 կմ հարավ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3050 մետր է (ըստ հանրագիտարանային տվյալների)։ Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար։ Հարավային լանջերից սկիզբ ․․․կարդալ ավելին
admin
《Թոնդրակ》 պատմագիտական, բնաճանաչողական արշավական ակումբը կազմակերպեց արշավ  հնամենի Գառնու բնակատեղի՝ Գառնու Միհրական տաճար։ Այնտեղ  ծանոթացանք հրաշակերտ ճարտարապետական հորինվածքով տաճարի պատմությանը։ Պատմագիտորեն անդրադառցանք Արշակունյաց թագավորության հիմնադրմանը և Գառնու տաճարի կառուցմանը։ Զզրուցեցինք բնակավայրի հին գրավոր աղբյուրներում և սեպագրերում հիշատակությունների մասին։ Այնուհետև իջանք Գառնիի ձոր՝ Քարերի ․․․կարդալ ավելին
admin
Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի հաջորդների օրոք, Ասորեստանի դեմ երկարատև պայքարի ընթացքում, զգալի չափով թուլացավ Վանի կամ Արարատ-Ուրարտու թագավորությունը: Սակայն առավել նշանավոր էին Ռուսա 2-րդի կառավարման ժամանակահատվածը՝ մոտ մ.թ.ա. 685-645 թվականները: Ռուսայի կառավարման տարիները որոշ ուսումնասիրողներ անվանեցին Ուրարտուի վերածննդի ժամանակաշրջան: ․․․կարդալ ավելին
admin
Պատմագիտական Արշավ դեպի Արմավիրի մարզ՝ հնամենի Երվանդաշատ քաղաքատեղի, Հայոց սրբազան գետ Մայր Արաքսի ափ, Հին Արմավիր մայրաքաղաք, Անահիտ Դիցամոր տաճար և եզդիական արևապաշտական Զիարատ տաճար։ Արշավի ընթացքում այցելեցինք Անահիտի տաճար,  եզդիական Զիարատ տաճար, ծանոթացանք եզդիական մշակույթին, և վերջում մեկնեցինք Երվանդաշատ՝ հիանալու ․․․կարդալ ավելին
admin
«Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Գ Կոտակ թագավորի պատվին։ Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.: Ըստ Խորենացու` Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ: Անտառի մի մասը կոչվել է ‹‹Տաճար մայրի›› , իսկ մյուսը՝ ‹‹Խոսրովակերտ›› , ․․․կարդալ ավելին
admin
Վերելք Գնդասար լեռ 《Թոնդրակ》 պատմագիտական, բնաճանաչողական արշավական ակումբը մայիսի 26-ին (կիրակի օրը) ուղևորվում է Արարատի մարզ՝ Պարույր Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն գյուղ։ Երևանից առավոտյան կմեկնենք Զանգակատուն(հեռավորությունը Երևանից 90 կմ)։ Այնտեղից կսկսենք մեր քայլարշավը դեպի Գնդասար լեռ։ Կբարձրանանք Մեծ Գնդասար լեռը(Բարձրությունը ծովի մակերևույթից 2946 մետր)։ ․․․կարդալ ավելին
admin
Թոնդրակ արշավական ակումբն առաջին անգամ լեռնադահուկային արշավ կազմակերպեց դեպի Գեղամա լեռներ։ Ձմեռային տուրիզմի համար 《անբարենպաստ》 համարվող Արմաղան լեռը մեր դահուկորդները հաղթահարեցին բավականին դյուրին։
Մեր ֆեյսբուքյան էջը
Մեր յութուբյան էջը

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved