Մեր ֆիլմերը

 

Մենք նկարահանում ենք

✔ Փաստագրական ֆիլմեր
✔ Սոցիալական հոլովակներ
✔ Գովազդային հոլովակներ
✔ Տեսահոլովակներ
 

Մեր ֆիլմերը

Թոնդրակ ընկերության նախաձեռնությամբ 2019թ-ին ստեղծվեց Թոնդրակ ֆիլմ ստուդիան, որը զբաղվում է խաղարկային և փաստագրական ֆիլմերի, սոցիալական և գովազդային հոլովակների, մոտիվացիոն տեսանյութերի և երաժշտական տեսահոլովակների նկարահանումներով։
Թոնդրակ ֆիլմ ստուդիան նպատակ ունի Հայաստանում զարգացնել կինոարվեստը պռոֆեսիոնալ ու ժամանակակից մոտիվներով, որի արդյունքում նկարահանել խաղարկային, պատմական մեծ ֆիլմեր հայոց պատմության մոտիվներով։
Հայասատանի գեղատեսիլ բնությունը աշխարհին ներկայացնելի դարձնելու համար մենք պատրաստում ենք լեռնային տուրիզմը ներկայացնող ֆիլմ-տեսահոլովակներ և այլ հետաքրքրաշարժ նյութեր։

Մոտիվացիան ֆիլմ / Ճանաչի՛ր քեզ։

Մարդը իր տեսակով գրեթե ամենակարող է, սակայն օգտագործում է իր հնարավորությունների չնչին տոկոսը, որի պատճառով բազում բարձունքներ որ նա կարող էր հեշտությամբ հաղթահարել, մնում են աննվաճ և, պարզապես, երազանք։ Երազանքը նպատակ դարձնելու և այն իրագործելու համար պետք է ճանաչենք մեզ, մեր հնարավորությունները և բոլոր աննվաճելի թվացող բարձունքները մեզ համար կդառնան դյուրին և հասանելի։

Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը

Տիգրան Մեծը հայոց ամենանշանվոր թագավորն է, որի կառավարության ժամանկաշրջանում Մեծն Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին, ստեղծվեց Տիգրանյան աշխարհակալությունը, որը ազգի հիշողության մեջ մնաց « Ծովից Ծով Հայաստան » մտապատկերով, Ք․ա 87թ-ին հայոց երկնքում երևաց գիսավոր աստղ, որը հայոց քրմերը համարեցին հայոց տիրակալի առաջիկա հաջողությունների երկնային նախանշան։
Ֆիլմը ներկայացնում է գիսաստղի պատմությունը, վերջինիս գիտական նշանակությունը և Տիգրան Մեծի փառապանծ կյանքի համառոտ նկարագիրը։

Հիշիր պատերազմը / Գարեգին Նժդեհ

Հայոց պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի « Հիշիր պատերազմը » գիրքը Թոնդակի նախաձեռնությամբ դարձել է գեղեցիկ տեսաշար։ Գրքի յուրաքանչյուր գլուխը ներկայացված է մեկ ֆիլմով, որը հագեցած է հետաքրքիր կադրերով, ռազմական տեսարաններով, և բարձրաճաշակ երաժշտությամբ։ Սրա շնորհիվ դուք հնարավորություն կունենաք գիրքը ոչ թե կարդալու, այլ դիտելու՝ խնայելով շատ ժամանակ, իսկ փոխարենը ստանալով մեծ բավականություն։

Լեռնային գիշեր / Պարույր Սևակ

Հայոց հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակն իր ստեղծագործություններով գովերգել է հայրենի բնաշխարհը, հատկապես՝ դաշունաձև և սրբազան լեռները։
« Լեռնային գիշեր » կարդում է պարույր Սևակը։

Ցեղաշունչ քանդակագործը. Կառլեն Նուրիջանյան

Հայկ Նահապետ, Տորք Անգեղ, Վահագն վիշապաքաղ․ հավանաբար տեսել եք այս հրաշագեղ արձանները որոնք զարդարում են համայն հայերի մայրաքաղաք Երևանը։ Այս հրաշակերտ ստեղծագործությունների հեղինակը հայոց ցեղաշունչ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանն է, որը տաղանդավոր քանդակագործ լինելուց զատ, նաև շատ էմոցիոնալ և գեղարվեստական կերպար է։ Ֆիլմում ներկայացված են վարպետի ստեղծագործությունները, կյանքը և բազում այլ գործեր։

Թոնդրակի ֆիլմերի ամբողջական ցանկը կարող եք դիտել մեր յութուբյան էջում։

https://www.youtube.com

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved