Արշավ Հին Խնձորեսկում, Քարահունջ, Մխիթար սպարապետի գերեզման

Արշավ Հին Խնձորեսկում, Քարահունջ,
Ուխտագնացություն Մխիթար սպարապետի շիրիմին

Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում 100 – 120 մ բարձրության ժայռեր։

Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։

Արշավը սկսեցինք հայտնի ճոճվող կամրջից, անցանք անտառապատ արահետով, ճանապարհին հանդիպեցինք պարբեր ժամանակաշրջանների վանքերի, մտանք խոր քարանձավներ, բարձրացանք գեղատեսիլ ժայռեր, ծանոթացանք Հին Խնձորեսկի բնակիչների կենցաղին, Գորիսի մշակույթին, այցելեցինք հայոց փառապանծ սպարապետ Մխիթարի շիրիմին, իսկ Մայրամուտը դիտեցինք աշխարհի հնագույն աստղադիտարանում՝ Քարահունջում․․․