Իրանի բացառիկ ջրամբարը

Իրանի բացառիկ ջրամբարը

Իրանի ամենաերկար և ամենաջրառատ գետի՝ Քարունի երկարությունը 950 կմ է, իսկ գետաբերանի մակերևույթը՝ 60000 քառակուսի մետր: Հեղափոխությունից առաջ ամերիկյան «Հարզա» ընկերությունը սկսեց այս ջրային տարածքի  էներգետապաշարների հետազոտության աշխատանքները:

Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո սկսվեց հետախուզական երկրորդ փուլը: Դրանից հետո սկսվեցին ինժեներական նախագծի հետազննումները՝ տևելով մինչև 1989 թվականի հունիս ամիսը: Նախագծային աշխատանքների  ավարտից հետո սկսվեց ամբարտակի կառուցումը և ինը տարվա անդադար քրտնաջան աշխատանքից հետո Քարուն 3 անվամբ երկաթ-բետոնե ամբարտակը հանձնվեց շահագործման:

Ամբարտակը գտնվում է Խուզեստան նահանգի հյուսիս-արևելքում՝ Իզե շրջանից 28 կիլոմետր դեպի արևելք, ամբարտակի բարձրությունը 205 մետր է, երկարությունը՝ 462 մետր, իսկ ջրամբարի տարողությունը՝ 3 միլիարդ խորանարդ մետր: Քարուն ամբարտակը կառուցվել է ջրի ամբարման ու կարգավորման, ջրհեղեղների ու վարարումների  կանխման, գյուղատնտեսական  կարիքների, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի արտադրության ապահովման համար:

Հիդրոկայանի ընդհանուր  դրվածքային հզորությունը կազմում է 2000 ՄՎ, իսկ էներգիայի արտադրությունը տարեկան կտրվածքով՝4138 մլն կվժ է: Քարուն 3-ը ամենաբարձր և ամենամեծ բետոնե ջրամբարն էր Իրանում: Հորատման աշխատանքների ծավալով Քարուն 3 ամբարտակը Իրանում՝ առաջին, իսկ աշխարհում երրորդ  տեղն է զբաղեցնում:

Քարունի էկեկտրակայանի ստորգետնյա նկուղը չափերով աշխարհի երեսուներորդ խոշորագույն շինությունն է: Ամբարտակի կառուցման նախագծի պատվիրատուն Իրանի Էներգետիկայի նախարարությունն էր, իսկ կատարողը՝ իրանական «Մահաբ Ղոդս» ընկերությունը: Ջրամբարտակակառուցման միջազգային հանձնաժողովի տվյալներով՝ Իրանը Չինաստանից ու Ճապոնիայից հետո հարյուր մետրից բարձր ամբարտակներ կառուցող երրորդ երկիրն է աշխարհում: