Օձաբերդ՝ Թեյշեբայի քաղաք, Վանեվանի եկեղեցի, Իշխանավանք

Օձաբերդ՝ Թեյշեբայի քաղաք, Վանեվանի եկեղեցի, Իշխանավանք

«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպեց արշավ դեպի Օձաբերդ՝ Թեյշեբայի քաղաք, Վանեվանի եկեղեցի, Իշխանավանք։

Առավոտյան մեկնեցինք Վանեվանի եկեղեցի, որի մոտակայքում, ըստ պատմական տվյալների, թաղված է հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Այնուհետև այցելեցինք Օձաբերդ, որտեղ հնագիտական պեղումները ֆանտաստիկ արդյունքներ են գրանցել։ Ծանոթացանք քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությանը, կառուցվածքին և պեղումների արդյունքներին։ Այստեղ է Արփա-Սևան թունելը թափվում գեղատեսիլ Սևանա լիճ։ Վերջում մեկնեցինք Իշխանավանք(13-րդ դ.), Իշխանավանքի ձորում հանգստանալուց հետո վերադարձանք Երևան։