Իրանի տիեզերական ձեռքբերումները

Իրանի տիեզերական ձեռքբերումները

Արբանյակի նախագծումը սկսվել է դեռևս պատերազմի տարիներին, սակայն «Մեսբահ» անունը կրող Իրանի առաջին արբանյակի կառուցումը սկսվեց 1997թ. արտասահմանյան մասնագետների աջակցությամբ և շահագործման հանձնվեց  2006թ: Սինա-1 անվանված իրանական երկրորդ արբանյակի կառուցմանը կրկին մասնակցեցին արտասահմանցի գիտնականներ: Այս արբանյակը տիեզերք արձակվեց ռուսական ռազմաբազայից 2006 թվականին՝ այդպիսով Իրանը կապելով համաշխարհային տիեզերական ակումբին:

Նույն թվականին սկսվեց «Հույս» անունը կրող Իրանի երրորդ արբանյակի կառուցումը: Բացառապես իրանցի մասնագետների ուժերով կառուցված այս արբանյակը տիեզերք արձակվեց 2009 թվականի փետրվարի 4-ին՝ արբանյակակիր Սաֆիր-2 հրթիռով  իրանական տիեզերական կայանից:

«Հույս»–ը 82 օրվա ընթացքում 248 անգամ պտտվեց Երկրի շուրջը՝ 51 անգամ կապ հաստատելով երկրագնդի վրա գտնվող կայանների հետ: 27 կիլոգրամ քաշ ունեցող այս արբանյակը հետազոտական և հաղորդակցական տեսակից էր և կազմված էր տիեզերական հաղորդիչ ենթահամակարգերից, էներգիայի ապահովման և մատակարարման բլոկներից, արբանյակի դրությունը և ջերմաստիճանը վերահսկող կենտրոնական համակարգչից, հաղորդիչ անտենաներից և այլ մասերից, որոնք ամբողջովին նախագծվել ու կառուցվել են Իրանի տիեզերագիտության կազմակերպության գիտնականների ուժերով: Տեղական արտադրության առաջին տիեզերական կառույցը ազգային հպարտության առարկա դարձավ՝ տիեզերքը նվաճելու, արբանյակային ուղղորդման և հսկողության առաջին կայանի կառուցման, տիեզերական տեխնոլոգիայի տեղայնացման և այլ տեսանկյուններով:

Իրանը Ասիայի և Օվկիանայի տիեզերական կազմակերպության հիմնադիր անդամներից է և աշխարհում արբանյակ կառուցած 10-րդ երկիրը: