Արշավ դեպի Թոնդրակյանների խրճիթ, ժամանց Արգիճի գետի ափին

«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպեց արշավ դեպի Թոնդրակյանների խրճիթ էկոհյուրատուն, որը գտնվում է Գեղամա լեռների խորքերում՝ Արմաղան լեռան ստորոտին, Արգիճի գետի ափին, Սև սարի դիմաց։
Երևանից մեկնեցինք Գեղարքունիքի մարզ՝ Մադինա գյուղ, որտեղից լեռնային արահետներով քայլցինք դեպի Թոնդրակյանների խրճիթ էկոհյուրատուն։
Թոնդրակյանների խրճիթը ամբողջությամբ պատրաստված է խոտի հակերից և եղեգներից, որը բացառիկ է ամբողջ աշխարհում։
Խրճիթի մոտ՝ գետի ափին, կազմակերպեցինք մեր հանգիստը։
Լեռնային խոտաբույսերով թեյ,🍵
Խարույկ,🔥
Փուռ, 🥔
Կիթառ, 🎸
Գետում լողալ, 🏞
Ազգային երգ, պար, երաժշտություն։ 🥁
Քարտեզագիտություն🗺