Վերելք Աստղոնք լեռ(3470մ), արշավ դեպի 7 լճեր

Աստղոնք լեռնագագաթը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռների կենտրոնական մասում՝ Աստղաձոր գետի վերնագավառում։ Բարձրությունը ծովի մակարդակից 3470 մ է։⛰

Ունի հոգևոր֊պաշտամունքային վաղագույն ակունքներ։
Անվանակոչված է հայոց դիցարանի սիրո, լույսի, ջերմության և գեղեցկության դիցուհի Աստղիկի անունով։
Կա կարծիք, որ մոտակայքում եղել է դիցուհուն նվիրված տաճար։🏛

Տեղացիների վկայություններով՝ լեռան շրջակայքում կան աստղագիտական նշանակության ժայռապատկերներ։🌌

Մոտակայքում գտնվում է լճերի մի խումբ, որն անվանում են 7 լճեր և կապում հայոց աշխարհի փերիների ավանդության հետ։🏞

Երևանից կմեկնենք Գեղհովիտ գյուղ, որտեղից բեռնատարով կամ արտագնաճանապարհային մեքենայով կհասնենք Մարտունի գետահովտի Զանգեր կոչվող տեղամաս, որտեղից կսկսենք մեր քայլարշավը դեպի Աստղոնք և 7 լճեր։