Դեպի Երվանդաշատ. Փառատոնը Սահմանին

Դեպի Երվանդաշատ. Փառատոնը Սահմանին

Թոնդրակ արշավական ակումբը հուլիսի 7֊ին մեկնեց  Արմավիրի մարզ՝ սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան՝ մասնակցելու 《Փառատոնը սահմանին միջոցառմանը. Պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան》.
https://www.facebook.com/events/457467015090833/?ti=as

《Փառատոնը սահմանին միջոցառմանը. Պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան》 միջոցառումը կազմակերպվել  էր ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyanի նախաձեռնությամբ՝ սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքը ակտիվացնելու նպատակով։

Միջոցառման ծրագրում ներառված էին.

1. Հյուրերի դիմավորում Երվանդաշատի բարձունքում.
• Ճախրասավառնում (Paragliding) Երվանդաշատի բարձունքից:
2. Դասախոսություն Երվանդաշատի պեղումների մասին (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, Երվանդաշատի պեղող-հնագետ Սյուզաննա Մուրադյան)․
• Չրի մշակման հնագույն տեխնիկայի ցուցադրություն,
• Հացահատիկի մշակման առաջնային գործիքները Երվանդ 4-րդ արքայի՝ Երվանդաշատի ամառանոցից հայտնաբերված աղորիքների միջոցով:
3. Բրոնզեդարյան զենք-զինամթերքի ցուցադրություն (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ)․
• «Հետաքրքրաշարժ հնագիտություն»․ ուսուցողական խաղ երեխաների համար:
4. Նետասլաքների, նիզակի սայրերի, կացնի պատրաստում և օգտագործում (Եղեգնաձորի երկրագիտական թանգարան):
5. Հայկական ավանդական աղանդերի ներկայացում-վարպետության դաս (Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան):
6. «Մաչանենց տուրիզմ և արտ».
• Կավագործության վարպետաց դաս-ցուցադրություն,
• Գորգագործության և կարպետագործության վարպետաց դաս-ցուցադրություն:
7. Համբարձման տոնի ներկայացում (Պատմագետների հայկական ասոցիացիա):
8. Բագարան համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ցուցադրություն:
9. Բագարանում և Երվանդաշատում արտադրված չրի ցուցադրում-հյուրասիրություն:
10. Բագարան-Երվանդաշատ համայնքների «Ծովասար» երգի-պարի ազգագրական համույթ:
11. Վանանդ և Կողբավան համայնքների տաղավարային ներկայացվածություն:
12. Երվանդաշատ-Բագարան համայնքների բնակիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
13. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմ. «2019 թվականը՝ ընտանիքի տարի» խորագրով գրականության ներկայացում:
14. ՀՀ զինված ուժերի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից դաշտային խոհանոցի ցուցադրություն-հյուրասիրություն:
15. Արմավիրի մարզի ռեստորնային համալիրների կողմից տաղավարային հյուրասիրություն.
• «Lianna Garden Hall» ռեստորանային համալիր
• «Մուսալեռ» ռեստորանային համալիր
• «Սարդարապատ» ռեստորանային համալիր:
16. Համերգային ծրագիր