Ձյունոտ արշավ․ Արմաղան լեռ

Ձյունոտ արշավ․ Արմաղան լեռ

Հունվարի 26-ին բարձրացանք Արմաղան լեռ ձյոնոտվելու․😊

Արմաղան

Արմաղանը հրաբխային լեռ է։
Գեղամա լեռնաշղթայի մաս չի կազմում․🗻
Առանձին լեռնազանգված է Գեղարքունիքի մարզում։
Բարձրությունը 2829 մետր է։

🏔Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր։

🏞Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ, այս պահին սառցակալած։

🧭Գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան.
Երևում է կապուտաչյա Սևանի գրեթե ամբողջ համայնապատկերը, Սև և Կարմիր սարերը, Աժդահակը, Սպիտակասարը, Գնդասարը, Վարդենիսի, Սևանի և Արեգունու լեռնաշղթաները, սրբազան Արարատը։

🗽Ըստ ավանդության երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։

Լեռան արևելյան հատվածում կա քարայր, որտեղ տեղի են ունեցել մի֊քանի պատմական գաղտնի ժողովներ։

Տեղ֊տեղ նշմարվում են հնագույն ժայռապատկերներ։