Վերելք Սևսար Լեռ(3050մ). Պորտաքար, Վարդենիսի լեռներ

Սևսար կամ Սևքար լեռ

Սևսար կամ Սևքար լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում, Գեղհովիտ գյուղից 10 կմ հարավ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3050 մետր է (ըստ հանրագիտարանային տվյալների)։ Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար։
Հարավային լանջերից սկիզբ է առնում Մարտունի գետը։

Սևսար լեռան գագաթից բացվում է առեղծվածային և չնաշխարհիկ տեսարան։
Հյուսիսում կապուտաչյա Սևանն է՝ իր ամբողջ մակերեսով։ Հարավում վեհափառ Արարատն է, Արևմուտքում Արմաղանը և Աժդահակը։ Արևելքում Վարդենիսի լեռները։ Այստեղից երևում են մի շարք լեռնաշղթաներ՝ Սևանի, Արեգունու, Գեղամա, Հայկական Պար և այլն։

Լեռան ստորոտում՝ 2700մ բարձրության վրա , գտնվում է Սև սարի Երկնադիտարան֊Պորտաքարը (աստղադիտարան)՝ հագեցած ժայռապատկերներով։

Հայկական լեռնաշխարհից դուրս ժայռապատկեր երևույթը քիչ է հանդիպում, հանդիպածներն էլ աչքի չեն ընկնում իրենց մեծարժեք թաքնագիտությամբ, իսկ Հայկական լեռնաշխարհում մինչ օրս հայտնաբերվածների մեջ Պորտաքարն ամենաեզակիներից է , եթե ոչ ամենաեզակին, որի թաքնագիտության բացահայտումը կարող է լուրջ տեղեկություններ տալ հնագույն աշխարհաճանաչողության, աշխարհարարման և տիեզերագիտության մասին:

 

Մեր արշավը ներկայացնող տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև.