Պատմություն
Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնա'վ մի' մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:
Գարեգին Նժդեհ

admin
Հունվարի 14-ը հռչակված է որպես Ցեղակրոնության օր. Շնորհավորում եմ իրենց Ցեղակրոն գիտակցող համայն ՀԱՅերին, իսկ մնացյալին հղում եմ Նժդեհի այս խոսքերը` «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում և ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել – դրա պատճառն այն է, որ նա չի ․․․կարդալ ավելին
admin
Երբ ներցեղային բարոյական չկա, ազգի յուրաքանչյուր անդամը մյուսի համար դառնում է հալածիչ, ոսոխ, իսկ ինքը` ազգային ամբողջությունը, անդամալուծվում է: Հավաքականության զգացումի խաթարումը ինքնին բավական է, որ մի ազգ մեռնի, թեկուզ դա չունենա արտաքին թշնամիներ: Հայկ Ասատրյան Հայկ Ասատրյան Հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա Հայկ ․․․կարդալ ավելին
admin
Աղձք. Հայոց համազգային սրբավայրը. Արագածոտնի մարզում`Արագածի փեշերին փռված Աղձք գյուղում է գտնվում հայոց Արքաների դամբարանը: Աղձքի պատմությունը քննելիս հասնում ենք մինչև ք.ա. 15-րդ դար`Հայասա թագավորություն: Խեթական սեպագիր արձանագրություններում ք.ա. 15-13-րդ դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա երկիրը`Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանում: Խեթերենում «ասա» մասնիկով ․․․կարդալ ավելին
admin
«Այս նամակը գրում եմ ձեզ եւ պահում իմ անձնական իրերիս մէջ, եթէ պատահի որ ես նուիրուեմ ( զոհուեմ ) ազգիս պայքարի ճանապարհին, եւ այլեւս դուք չկարողանաք ինձ տեսնել, թող որ այս երկտողս մնայ ձեզ մոտ, որպէս յիշատակ ինձանից, որ ես ․․․կարդալ ավելին
admin
Էջեր Հայ ռազմարվեստի պատմությունից   《Ոչ մի տեղ առանց Սյունիքի և Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող》։ Գարեգին Նժդեհ 1918-1921 թվականներին Զանգեզուրում մղված գոյամարտը, որը կոչվում է նաև Լեռնահայաստանի հերոսամարտ, հայոց պատմության փառապանծ էջերից մեկն է։ ․․․կարդալ ավելին
admin
Համաշխարհային ջրհեղեղի մասին ամենավաղ գրի առնված ավանդազրույցը համարվում է շումերականը, որտեղ որպես մարդկության փրկության վայր հիշատակվում է մինչև օրս հայտնի հայոց ամենավաղ պետական կազմավորումը՝ Արատտան, որը Արարատ անվան նախաձևն է։ Ստորև ներկայացնում ենք այդ ավանդազրույցից մի հատված. «Ժողովուրդն Արատտայի, որ գերադասված է ․․․կարդալ ավելին
admin
1918թ. մայիսին, Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա մարտերում հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը։ Ղարաքիլիսայի մարտերում իր հսկայական ավանդը ունեցավ պարուչիկ Տեր֊Հարությունյանը՝ Գարեգին Նժդեհը։ Ստորև ներկայացնում ենք Նժդեհի կոչը զինվորներին. ֊Պատմական Գուգարք աշխարհի քաջորդինե՛ր, անտուն֊անտերական հայ գաղթականնե՛ր, եկել է ժամը, որ մենք՝ Հայկ նահապետի ․․․կարդալ ավելին
admin
Պուլուտարքոսը իր աշխատություններում նշում է, որ հայոց Արտավազդ 2֊րդ արքան գրել է հունալեզու ողբերգություններ։ Այս փաստի վրա հիմնվելով՝ ուսումնասիրողների մի մասը հակված են կարծելու, որ Հին Արմավիր հնավայրից հայտնաբերված արձանագրությունները Արտավազդի ողբերգություններից են։ Ահա դրանցից մեկ հատված. 《Չկա ավելի ռազմատենչ Դիցուհի. Հաղթել է ․․․կարդալ ավելին
admin
Տիգրան Մեծի կերպարը ուղեկցում է մեզ դարեր շարունակ, քանզի նա տիրակալ էր, որ բարբարոս չդարձավ: Նա մեծ նվաճող էր և նվաճումներում, անգամ, ազատարար: Հզոր էր, քաջ ու խոհեմ, ծրագրում և իրագործում էր տասնամյակների հեռավորությամբ: Նրա հանդեպ տածած սիրո ու հարգանքի շնորհիվ երկրի ․․․կարդալ ավելին
admin
«Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»։ Արգիշտի 1֊ինի Գառնիում թողած արձանագրությունը...☀️
admin
Շումերական զորքերը պաշարում են մինչ օրս հայտնի հայկական առաջին պետական կազմավորման՝ Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը և չեն կարողանում գրավել։ Այդ մասին պատմում են շումերական սեպագիր տեքստերը. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում ․․․կարդալ ավելին
admin
Արցախի ազատագրական մարտերի ամենանշանակալից դրվագը Շուշիի ազատագրումն էր. 1992 թ. Մայիսի սկզբին Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում օրհասական դրություն էր։ Քաղաքում չկար հեղուկ վառելիք, իսկ մայիսի 1֊ից լրիվ անջատվել էր էլեկտրաէներգիան։ Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի անվտանգության ապահովման համար Շուշին պետք է ազատագրվեր։ Լեգենդար ․․․կարդալ ավելին
Մեր ֆեյսբուքյան էջը
Մեր յութուբյան էջը

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved