Վերելք Արմաղան լեռ(2828մ)

Այս անգամ բարձրացանք Արմաղան լեռ նոր և բացառիկ ուղիներով։

Արմաղանը հրաբխային լեռ է։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռնաշղթայում։
Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ։
Գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան. Երևում է կապուտաչյա Սևանի գրեթե ամբողջ համայնապատկերը, Սև և Կարմիր սարերը, Աժդահակը, Գնդասարը, Վարդենիսի, Սևանի և Արեգունու լեռնաշղթաները, Սրբազան Արարատը։

Ըստ ավանդության երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։

Լեռան հյուսիսային հատվածում կա քարայր, որտեղ տեղի են ունեցել մի֊քանի պատմական գաղտնի ժողովներ։

Տեղ֊տեղ նշմարվում են հնագույն ժայռապատկերներ։

Երևանից մեկնեցինք Մադինա գյուղ, որտեղից սկսեցինք մեր վերելքը նոր և բացառիկ ուղիներով՝ լեռան հյուսիսարևմտյան փեշերով։

Այնուհետև Արգիճիի ափով  քայլեցինք Ատաշ կոչվող վայրը, որտեղ միախառնվում են Արգիճիի երկու հիմնական վտակները։

Հանգստացանք գետի ափին, պատրաստեցինք մեր հավաքած ուրցից թեյ, վայելեցինք այն` աստղազարդ երկնքի տակ՝ գյուղացիներից մեկի տանը և վերադարձանք քաղաք:

 

Մեր արշավը ներկայացնող տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև.