Արշավ դեպի Արաքսի ափ, Երվանդաշատ

Արշավ դեպի Արաքսի ափ, Երվանդաշատ

Պատմագիտական Արշավ դեպի Արմավիրի մարզ՝ հնամենի Երվանդաշատ քաղաքատեղի, Հայոց սրբազան գետ Մայր Արաքսի ափ, Հին Արմավիր մայրաքաղաք, Անահիտ Դիցամոր տաճար և եզդիական արևապաշտական Զիարատ տաճար։
Արշավի ընթացքում այցելեցինք Անահիտի տաճար,  եզդիական Զիարատ տաճար, ծանոթացանք եզդիական մշակույթին, և վերջում մեկնեցինք Երվանդաշատ՝ հիանալու Մայր Արաքսի գեղատեսիլ բնապատկերներով։

Օրը գրականագիտորեն նվիրեցինք  Լևոն Շանթի 150 ամյակին։
Պատմագիտորեն քննարկեցինք Երվանդունիների դարաշրջանի Հայաստանի պատմությունը և մշակույթը, իսկ տիեզերագիտորեն անդրադառձանք հայոց նախաքրիստոնեական հավատամքային տոների և տիեզերագիտական իրադարձությունների միջև եղած կապին։

Մեր արշավը ներկայացնող տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև.