Վերելք Արամազդ Լեռ (3399մ)

Վերելք Արամազդ Լեռ (3399մ)

Գնա՞ցել եք Տաթև, տե՞սել եք դիմացի ձյունապատ լեռնաշղթան, երազե՞լ եք բարձրանալ լեռներից ամենաբարձրը՝ Արամազդը։

《Թոնդրակ》 արշավական ակումբը կազմակերպել էր երկօրյա արշավ դեպի Տաթև՝ Բարգուշատի լեռներ՝  Արամազդ լեռ(3399մ)։

Արամազդ լեռ կամ Գյազբել, Գյազբելասարը կրում է հայոց դիցարանը գլխավորող արարիչ Արամազդի անունը, ունի հոգևոր֊հավատամքային մեծ նշանակություն և բազմաթիվ անգամ կարելի է հանդիպել Սահյանի բանաստեղծություններում.

Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ,
Ելնեմ երկինքոտ ժայռերը նրա
Եվ ներշնչանքիս խորհուրդով չափեմ
Արծվի ճախրանքը վիհերի վրա։