Կամուրջներ չհանդուրժող Արաքսը

Կամուրջներ չհանդուրժող Արաքսը

Կամուրջներ չհանդուրժող Արաքսը

Հայոց պատմության ընթացքում քիչ չեն եղել դեպքերը երբ հայ ազգը զրկվել է պետականությունից: 387թ.-ինՀայոց պատմության ընթացքում քիչ չեն եղել դեպքերը երբ հայ ազգը զրկվել է պետականությունից: 387թ.-ին քրիստոնեության ընդունումից 86 տարի անց Հայաստանը առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: 428 թվականին մի խումբ նախարարների և փառամոլ հոգևորական Սուրմակ երեցի բողոքով Պարսից Վռամ արքան հրամայում է վերցնել թագավորությունը Արտաշես Արշակունուց: Հայոց պետականությունը վերականգնվում է ավելի քան 450 տարի անց 885 թվականին Աշոտ առաջին Բագրատունու ձեռամբ:

Բագրատունյաց թագավորությունը կործանվում է 1045 թվականին` Պետրոս գետադարձ կաթողիկոսի և Վեստ Սարգսի դավադրությունների արդյունքում: Հայոց պետականությունը հայրենի հողում վերականգնվեց միայն 850 տարի անց 1918 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը: Փաստորեն Հայաստանը 850 տարի հեծկլտաց օտար լծի տակ և այդ ընթացքում ազգային ազատագրական պայքար ծավալվեց 12-րդ դարում Զաքարյանների կողմից, և 5-6 դարյա ընդմիջումից հետո`18-րդ դարի սկզբին, Դավիթ Բեկն եղավ հայոց նոր շրջանի ազատագրական պայքարի առաջնեկը: Ահա այսպիսին է ազատագրական պայքարի պատմությունը հետքրիստոնեական շրջանում: Իսկ ինչպիսի՞ն է այն նախաքրիստոնեական շրջանում: Բերենք մեկ օրինակ. Արտաշեսյան դինաստիայի անկումից մինչև Արշակունիների հաստատումը` 65 տարի:

1 թվականին կովկասյան լեռնականների դեմ մղված պայքարում զոհվեց Տիգրան 4-րդ Արտաշեսյանը, վերջինս արու զավակ չուներ և Հայ ազգի դիմաց ծառացավ արքայական նոր հարստության խնդիրը: Հռոմը փորձում է միջամտել: Օգոստոս Օգտավիանոսի հեռագնա ծրագրերի համաձայն` Հայաստանի թագավոր է նշանակվում Ատրպատական-Մարաստանի արքա Արիոբարզանեսը: Սակայն Արիոբարզանեսի`Հայաստանի թագավոր նշանակվելը տեղիք տվեց բուռն ապստամբական ելույթների, որոնք 2 թ. վերածվեցին հակահռոմեական հուժկու ապստամբության: Հայաստան ժամանեց մեծաքանակ հռոմեական զորքը: Հերոսական դիմադրություն ցույց տվեց հատկապես Արտագերս ամրոցը: Եվ երբ հռոմեական զորքը հսկայական զոհերի գնով գրավեց ամրոցը և սկսվեցին բանակցությունները կողմերի միջև , բերդապահ Ադոնը անսպասելիորեն դաշույնահարեց հռոմեացի զորավարին:

Ճնշելով ապստամբությունը`հռոմեացիները Հայաստանում թագավոր հռչակեցին նախ Արիոբարզանեսին, ապա նրա որդուն`Արտավազդ 4-րդին, որոնք զոհ գնացին հայերի կազմակերպած դավադրություններին: Օգոստոսի հանձնարարությամբ գահ բարձրացավ Հրեաստանի թագավորի թոռը`Տիգրան 5-րդը, որը գահակալեց ընդամենը մի քանի ամիս և գահընկեց եղավ հայերի ապստամբության հետևանքով: Ընդդիմանալով Հռոմին` հայերը գահ բարձրացրին Տիգրան 4-րդի քույր Էրատոյին, իսկ այնուհետև Վոնոն Արշակունուն: 18թ. հայերի համաձայնությամբ գահ բարձրացավ Զենոն Արտաշեսը: Զենոնը վարում էր Հայաստանի պետական շահերից բխող քաղաքականություն, ուստի գահընկեց չեղավ և մահացավ իր բնական մահով: Զենոնի մահից հետո Հռոմը հայոց գահը հանձնեց վրաց արքայազն Միհրդատ Իբերացուն: Նրա գահակալումը նշանավորվեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական հուժկու ապստամբությամբ, որի շնորհիվ Միհրդատը դուրս վռնդվեց, իսկ երկիրը մինչև 43 թ. վերականգնեց իր անկախությունը: 51 թ. հայոց գահը բռնազվթեց Միհրդատի եղբորորդի Հռադամիզդը`նախապես սպանելով հորեղբորը և նրա ամբողջ ընտանիքին:

52թ. պարթև Վաղարշ 1-ին Արշակունին և իր եղբայր Տրդատը մեծաքանակ զորքով մտնում են Հայաստան և դուրս վռնդում Հռադամիզդին: Սակայն ցրտաշունչ ձմռան պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից: Հռադամիզդը վերադառնում է Արտաշատ և որոշում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ:Բայց զինված ժողովուրդը շրջապատում է պալատը , և Հռադամիզդը փախուստի է դիմում`ճանապարհին դաշույնահարելով իր հղի կնոջը:

58 թ. Հռոմեացի զորավար Կորբուլոնը մեծաքանակ լեգեոններով ներխուժում է Մեծ Հայք: Մտնելով Արտաշատ` Կորբուլոնը հրամայում է քանդել քաղաքը: 59 թ. դեպի Տիգրանակերտ շարժվող Կորբուլոնի զորքը հանդիպում է հայ հայրենասերների դիմադրությանը: Երբ հռոմեացիները ճամբար էին խփել Տարոն Գավառում, մի խիզախ հայ ազնվական փորձում է սպանել Կորբուլոնին, սակայն վերջինիս վրանի մոտ հռոմեական պահակազորը բռնում է, և հայորդին քաջաբար զոհվում է: 61 թ. Արևելք է ուղարկվում Պետոս զորավարը: Նա, մտնելով Հայաստան, բանակ է դնում Հռանդեա կոչվող վայրում: Հայ-պարթևական զորքը ջախջախում է հռոմեական զորաբանակը`շրջապատելով Պետոսի ճամբարը: Պետոսը հաշտություն է խնդրում: Պարտված հռոմեացիներին ստիպում են ծնկաչոք անցնել նիզակի «անարգանքի լծի» տակով, ինչը մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող լեգեոնների համար: 64թ. Հայաստան է ժամանում Կորբուլոնը` բանակցություններ վարելու համար:

66թ. Տրդատը թագադրվում է Ներոն կայսեր կողմից, որպես Մեծ Հայքի թագավոր: Տրդատին էր վիճակված կառուցելու Գառնիի հռչակավոր ամրոցը և ճարտարապետական ու հավատամքային մեծ նշանակություն ունեցող Արեգ-Միհրի տաճարը: Փաստորեն` նախաքրիստոնեական Հայաստանում` Արտաշեսյան դինաստիայի անկումից կարճ ժամանակ անց` Հռանդեայի փառահեղ ճակատամարտից հետո Հայաստանը վերականգնում է իր լիակատար անկախությունը, իսկ մինչ այդ գահակալած դրածո թագավորներից միայն Զենոն Արտաշեսն էր, որ արժանանալով հայ ազգի համակրանքին` գահընկեց չեղավ հայերի կողմից և մահացավ իր բնական մահով: 1-ին դարում հայ ժողովրդի դյուցազնական և շարունակական պայքարը Հռոմի դեմ, նրա ազատատենչ ոգին արտահայտվել են հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ`«կամուրջներ չհանդուրժող Արաքս», այսինքն`օտար տիրապետությունը չհանդուրժող Հայաստան: Ահա այսպիսին էր հայ ժողովրդի պայքարը նախաքրիստոնեական Հայաստանում, իսկ ինչպիսի՞ն էր այն հետքրիստոնեական շրջանում:

Սովորենք պատմությունից….

Գոռ Ղազարյան