Արշավ դեպի Շենգավիթ հնավայր

Արշավ դեպի Շենգավիթ հնավայր

Հնագիտական արշավ

Երևանի տարածքը երկիր մոլորակի վրա առաջիններից է, որ մուտք է գործել քաղաքակրթության և վաղ պետականության շրջան։

Այն կոչվում է վաղբրոնզեդարյան հնագիտական ժամանակաշրջան, որը տևել է մ.թ.ա. IV հազարամյակի կեսերից, մինչև մ.թ.ա. III հազարամյակի կեսերը։

Այդ մշակույթի գլխավոր կենտրոններից է Երևանյան լճի ափին գտնվող Շենգավիթ հնավայրը, ինչի պատճառով էլ Հայաստանի վաղբրոնզեդարի մշակույթը կոչվում է Շենգավիթյան։

Վաղ քաղաքային կյանքը Երևանի տարածքում սկզբնավորվել է Շենգավիթ հնավայրում՝ մ.թ.ա. IV հազարամյակի կեսերին։

Արշավի ընթացքում ծանոթացանք հնավայրի հատակագծին, ճարտարապետությանը: Քննարկեցինք պատմագիտության այդ շրջանին վերաբերող կարևոր հիմնահարցեր:

Այցելեցինք Շենգավիթ թանգարան։

 

Մեր արշավը ներկայացնող տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև.