Վերելք Հատիս լեռ՝ 2528մ

Վերելք Հատիս լեռ՝ 2528մ

Հատիս հրաբխային լեռնազանգվածը գտնվում է Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։
Բարձրությունը ծովի մակերևույթից 2528 մ է։
Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։
Ավանդությունը լեռը կապում է Արա գեղեցիկ և Շամիրամ առասպելի հետ։

 

Արշավի մասնակիցները պետք է ունենան․
Ուսապարկ(պարտադիր),
Հարմարավետ կոշիկիներ
Մեկ օրյա թեթև էկոսնունդ,
1,5 լ ջուր,
Տաք հագուստ,
Գլխարկ,
Անձրևանոց,

Չենք ուշանում, չենք մոռանում լուսանկարչական սարքերը և ամենակարևորը՝ բարձր տրամադրությունը: 😃

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
099 771320 Beeline
կամ գրել 《Թոնդրակի》 ֆեյսբուքյան էջին:
WWW.TONDRAK.am

Կարող եք վճարել նաև տերմինալից՝ մեզ ուղարկելով անդորագիրը։
Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK

Կարող եք գրանցվել կամ հրաժարվել մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 20։00։
Նշված ժամկետից հետո հրաժարվելու դեպքում պարտավոր եք վճարել գումարն ամբողջությամբ։

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթանալ անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Վեբ հասցե՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe8jHIyVgtz0rtU0N2eTIQoHJZ2NXMWuPLvaFvzjytwKNvxkQ/viewform

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին՝ https://www.youtube.com/channel/UCa349hxUJ_0Dg_QxK97FJSA