Հայաստանը գինու հայրենիքն է
Աշխարհի ամենահին գինու հնձանը հայտնաբերվել է Հայաստանում։
2011 թվականի հունվարին Արենի 1 հնավայրում հայտնաբերվեց աշխարհի հնագույն գինու գործարանը։
Արենիի գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։
Այն ապացուցվում է ինչպես կառուցվածքային առանձնահատկություններով, այսինքն՝ գինեգործությանը հատուկ թեք հարթությամբ (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) և հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասների առկայությամբ, այնպես էլ կարասում խաղողի կորիզների և եղեգնի սնամեջ ցողունների մնացորդներով։
Հատկանշական է, որ գտնված խաղողի կորիզները լիարժեքորեն համապատասխանում են ներկայիս Արենի տեսակի խաղողի կորիզներին։
Լուսանկարում Արենի 1 հնավայրն է, որը տեղացիների մոտ հայտնի է Թռչունների քարանձավ անվամբ։