Վերելք Աստղոնք լեռ – 7 լճեր

Վերելք Աստղոնք լեռ – 7 լճեր

with No Comments

«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է գիշերակացով վրանային արշավ։
Օգոստոսի 14-ին՝ Հայկեան տոմարով Հոռի ամսվա Վահագն օրը նշվում է ճշգրիտ Վարդավառի տոնը՝ նվիրված Սիրո և Գեղկության Դիցուհի Վարդամատն Աստղիկին:
Վարդավառի տոնի խորհրդով կբարձրանանք Աստղոնք լեռ՝ Աստղիկ Դիցուհու Սրբազան լեռը։

1️⃣-ին օր․ օգոստոսի 14 Երևանից կմեկնենք Գեղարքունիքի մարզ՝ Գեղհովիտ գյուղ։
Գյուղից բեռնատարով, Մարտունի գետի եզրերով կուղևորվենք Զանգեր կոչվող տեղամաս, որտեղից կսկսենք մեր տոնական վերելքը Աստղոնք լեռ։

Աստղոնք լեռը գտնվում Վարդենիսի լեռնաշղթայում ՝ Աստղաձոր գետի վերնագավառում՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանագլխին։
Բարձրությունը ծովի մակարդակից 3470 մ է։⛰

Գագաթից կքայլենք Աստղոնքի ստորոտի 7 հրաշագեղ լճեր, որոնք շշնջում են Բնության հնագույն գաղտնիքը: Այնուհետև գետի ափին հարմար վայր կընտրենք գիշերակացի համար, որտեղ վրանները կտեղադրենք և կպատրաստվենք գիշերակացի։

Երեկոյան կհավաքվենք խարույկի շուրջ։ Կընթրենք, կթեյենք, գինի կխմենք և կվայելենք բոցավառվող խարույկի խենթ թրթիռների նուրբ երանգները։
Կզրուցենք բնության գաղտնիքներից, աստղերից։

2️⃣-րդ օր․ Առավոտյան կարթնանանք վրաններում թռչունների ձայներից։
Կնախաճաշենք, 2 ժամ ազատ ժամանակ կունենանք և բեռնատարով կիջնենք Գեղհովիտ գյուղ։
Կայցելենք Մարտունու լողափ և կլողանք Սևանի քաղցրահամ ջրերում։
Այնուհետև կվերադառնանք Երևան։

Սպասում ենք խենթ արշավասերների։?

#Կհանդիպենք_լեռներում?
Այս հղումով դիտեք Աստղոնք լեռան վերելքի մասին պատմող տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=vo4uLm0P6M4&t=13s

? Ուշադրություն

✅ 2020թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում?

?? Մասնակցելով Թոնդրակի արշավներին, Դուք նպաստում եք մեր բնապահպանական գործունեությանը։
Կհանդիպենք լեռներում?