Թաքնված ջրվեժի արահետ-Հաղարծին

Թաքնված ջրվեժի արահետ-Հաղարծին

with No Comments

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ։ Կայցելենք 10-13րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիր։ Վանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Թաքնված ջրվեժ։
Կլուսանկարվենք, կզվարճանանք, կհանգստանանք, խարույկ կվառենք, կթեյենք և կբռնենք տուն դարձի ճամփան։

Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։ 🌳
Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։ Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։🍃

🚶‍♂️Քայլելու ենք 3,5կմ։
🌲Բարդություն՝ միջին
🌲Առավելագույն բարձրություն՝ 1535 մ
🌲Սիրունություններ: Հաղարծնի վանական համալիր: Գետ: Թաքնված ջրվեժ: Սնկեր: Երկրաբանական գոյացություններ:
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․

Ուսապարկ,Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

 

Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Հավանեցի՞ք նյութը։