Հայկական որոր

Հայկական որոր

with No Comments

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 350 տեսակ, որոնցից շատերը էնդեմիկ են Հայաստանում և գրանցված են ՀՀ կարմիր գրքում։

 

Հայկական որորը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

 

Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցը կարճ է։ Առաջին ձմռան ժամանակ թռչունները հիմնականում մոխրագույն-շագանակագույն են։

Բնադրում են լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում։

 

Բույնը կառուցում են բուսականությունից առափնյա հողի վրա կամ կղզիներում։ Հիմնականում ապրիլ ամսին դնում են 3 ձու։ Բները միմյանց շատ մոտ են գտնվում և կարող են տարածքային հակասություններ առաջանալ որորների միջև։

Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել են ջրաեզրերին մոտ։ Լճի մակարդակի իջեցումից հետո բնադրում են Նորաշեն գյուղի մոտակայքում առաջացած երկու կղզյակներում։ Մայիսի վերջին-հունիսի սկզբին հանդիպում են ինչպես ձվերով բներ, այնպես էլ կղզյակների մոտ լողացող ձագեր։ Առավել բարենպաստ տարիներին հաշվառվում է մինչև 500 բույն։ Կախված վտանգման գործոնների առկայությունից` պահպանվում են ձագերի 17–56%–ը։

 

Բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրերի բիոտոպերով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով։ Միջինացված տվյալների համաձայն գարնանն հանդիպում են 800, աշնանը՝ 1000, իսկ ձմռանը՝ 500 առանձնյակ։ Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է Արաքս գյուղի հովիտ։

 

Վտանգման հիմնական գործոններից են բնադրավայրերի ոչնչացումը, մարդու կողմից պատճառվող անհանգստությունը, որորների ուղղակի ոչնչացումը, բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում։

Հավանեցի՞ք նյութը։