Տավիղ

Տավիղ

with No Comments

Տավիղն ունի հնագույն ծագում: Կարելի է ասել այն առաջացել է մարդկության քաղաքակրթության սկզբում:

Տավիղով հիացել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Կան ենթադրություններ որ տավիղի առաջացման հիմքը հանդիսացել է որսորդի աղեղի վրա ձգված լարը, որը նետ արձակելիս գեղեցիկ ձայն է արձակել: Համաձայն այս ենթադրության, որսորդը լսելով լարի արձակած գեղեցիկ հնչյունը, ավելացրել է երկրորդ՝ ավելի կարճ լարը, և այսպես շարունակ:

Հին Հունաստանում և Հռոմում տավիղը ամենասիրված և տարածված գործիքներից մեկն էր: Հնում տավիղը պատել են ոսկով և խճանկարներով: Այն հիմնականում նվագել են կանայք: 19-րդ դարում ընդունված էր, որ ազնվական ընտանիքի աղջիկները պետք է տավիղ նվագել իմանան: Պոետները, հիացած լինելով տավիղով, այն անվանել են 《կախարդական》 գործիք:

Տավիղը լարային, կսմիթավոր երաժշտական գործիք է: Այն կազմված է երկու անկյունային շրջանակներից, որոնց միջև ձգվում է տարբեր երկարության և հաստության 46 լար: Դրանք բոլորը միասին թափանցիկ ցանց են կազմում: Տավիղը կարող է կշռել մինչև 20 կգ:

19-րդ դարի սկզբին հնագույն տավիղը կատարելագործվեց: Լարերը կարճացան, որի միջոցով հնարավոր եղավ կառավարել երաժշտության բարձրությունը: Ցանկալի նոտան գտնելու համար երաժշտին օգնում է լարերի գույնը՝ 《դո》 նոտաները կարմիր են, իսկ 《ֆա》 նոտաները կապույտ: Այս ժամանակաշրջանում հորինվեց տավիղի ոտնակով տարբերակը, որը դասական երաժշտության մեջ մեծ կիրառում գտավ:

Շատ հաճախ տավիղը կիրառվում է բալետների ժամանակ: Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբում հանդես են գալիս 1-2 տավիղահար, սակայն երբեմն կարող է հասնել մինչև 6-ի: Կա կարծիք, որ տավիղը իր գեղեցկությամբ և հնչեցրած մեղեդիով առաջատարն է նվագախմբում:

Տավիղը դարեր շարունակ եղել է Իռլանդիայի քաղաքական խորհրդանիշը և այժմ էլ պատկերվում է զինանշանի վրա:
Տավիղի մեղեդայնությունը հնարավորություն է տալիս արտահայտելու և գարնանային մեղմ զեփյուռը և ձմեռային ահեղ բուքը:

Վայելե՛ք տավիղի անզուգական կատարում՝
https://www.youtube.com/watch?v=jzR2429G7cY
Լուսանկարում՝ Հայկական տավիղը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում։

Հավանեցի՞ք նյութը։