Հաղարծնի վանքից դեպի Թաքնված ջրվեժ

Հաղարծնի վանքից դեպի Թաքնված ջրվեժ

with No Comments

Դիլիջան Ազգային Պարկի էկոտուրիստական երթուղիները պարզապես հիասքանչ են․🌿
Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին😉

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ։ Կայցելենք 10-13րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիր։ Վանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Թաքնված ջրվեժ։
Կլողանանք, կլուսանկարվենք, կզվարճանանք, կհանգստանանք, խարույկ կվառենք, կթեյենք և կբռնենք տուն դարձի ճամփան։

Ճանապարհին կայցելենք Դիլիջանի երկաթգծի կայարան։😉

Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։ 🌳
Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։ Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։🍃

🚶‍♂️Քայլելու ենք 4 կմ։
🌲Բարդություն՝ հեշտ
🌲Առավելագույն բարձրություն՝ 1535 մ
🌲Սիրունություններ: Հաղարծնի վանական համալիր: Գետ: Թաքնված ջրվեժ: Սնկեր: Երկրաբանական գոյացություններ:
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։

 

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։