Հաղարծնի վանք – Շամախյան / Անտառային քայլարշավ

Հաղարծնի վանք – Շամախյան / Անտառային քայլարշավ

with No Comments

Ապրիլի 5-ին(կիրակի օր☀️) «Թոնդրակ» արշավական ակումբի հետ մեկնում ենք Դիլիջանի հանրահռչակ անտառներ։😊
Dilijan National Park / Դիլիջան Ազգային Պարկի էկոտուրիստական երթուղիները պարզապես հիասքանչ են․
Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին😉

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ։ Կայցելենք 10-13րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիր։ Վանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Դիլիջանի Շամախյան թաղամաս, որտեղ մեզ կսպասի մեր փոխադրամիջոցը։ Կլուսանկարվենք, կզվարճանանք, կհանգստանանք և կբռնենք տուն դարձի ճամփան։

Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։ Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։ Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։

🚶‍♂️Քայլելու ենք 10կմ։
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։

❇Մասնակցության արժեքը 6000 դրամ։

Արժեքի մեջ ներառված է՝

✅Տրանսպորտը

✅Ուղեկցորդի ծառայությունը

✅Այլ ծախսեր

🚩Հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մուտքի դիմաց՝ առավոտյան ժամը 08։00֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

Բացառիկ արշավ է լինելու🏇

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

Կարող եք գրանցվել կամ հրաժարվել մինչև ապրիլի 3-ը՝ ժամը 20։00։
Նշված ժամկետից հետո հրաժարվելու դեպքում պարտավոր եք վճարել գումարն ամբողջությամբ։

Կարող եք վճարել նաև տերմինալից՝ մեզ ուղարկելով անդորագիրը։
Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Գրանցվել արշավին