Գրիգոր Համբարյան Tondrak

Գրիգոր Համբարյան

Ազգագրական երգիչ

Ծնվել եմ 1961թ․-ին, Ախալցխայի շրջանի Պամաճ գյուղում, 1983թ-ից բնակվում եմ Աբովյան քաղաքում, 1985թ․-ին ավարտել եմ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի վոկալ բաժինը։ Նույն թվականին ընդունվել եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը և ավարտել 1990թ․-ին։

Աշխատել եմ Երվանդ Սահառունու անվան երգի պարի անսամբլում՝ որպես մեներգիչ, և Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի երգչախմբում։ Երգել եմ Էջմիածինի «Գայանե», Աբովյանի, Հրազդանի, Առինջի եկեղեցիներում շուրջ 25 տարի։ Ութ անգամ եղել եմ Արևմտյան Հայաստանում և երգել մեր կիսավեր բերդերում ու եկեղեցիներում։

Եղել եմ «Գանձեր» այժմ՝ «Շարական» համույթի մեներգիչը։ Ստեղծել եմ «Էրզրում» մանկական երգչախումբը և այն ղեկավարել շուրջ 18 տարի։

Համերգային շրջագայությունների եմ մեկնել ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովենիա, Մերձբալթիկա, Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա, Թբիլիսի, Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Լաչին (Բերձոր), Շահումյան (Քարվաճառ), Բերդ (Շամշադին), սահմանամերձ գոտիներ և այլն։

Կատրում եմ Ժողովրդական, հոգևոր, գուսանական, հայրենասիրական, ռուսական, իտալական, դասական երգեր։

Համամիտ եմ Թոնդրակի կարգախոսը դարձած «Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից« գաղափարի հետ և սատարում եմ նրան այս անհրաժեշտ և ազգանպաստ գործում:

Ինձ համար որպես կարգախոս ընտրել եմ Նժդեհի «Հայրենասիրական երգը բազմապատկում է զինվորի բազկի ուժը, դաստիարակում է սերնդին, համախմբում ազգը» տողերը:

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved