Գոշավանք – Գոշի լիճ / Ընտանեկան արշավ

Գոշավանք – Գոշի լիճ / Ընտանեկան արշավ

with No Comments

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ՝ Գոշ գյուղ։

Կայցելենք 12-րդ դարում հայոց նշանավոր գիտնական, օրենսգիր և առակագիր Մխիթար Գոշի կողմից կառուցված Գոշավանք։

Գոշավանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Գոշի լիճ։ 🌳
Խարույկ կվառենք, կպատրաստենք թեյ, կսնվենք, մի լավ կզվարճանանք և կբռնենք տուն դարձի ճամփան։ 🌲

🚶‍♂️Քայլելու ենք 4,8 կմ։
🌲Բարդություն՝ հեշտ
🌲Սիրունություններ՝ Գոշավանք, գետ, Գոշի լիճ, սնկեր, ծառեր, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։

 

Շատ հարմար է ընտանիքով և հատկապես միջին տարիքի երեխաների հետ արշավելու համար։🌿

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

Հավանեցի՞ք նյութը։