Ինչպե՞ս վարվել օձ տեսնելիս

Ինչպե՞ս վարվել օձ տեսնելիս

with No Comments

Օձերը մեր թշնամիները չեն․ նրանք մեր վաղեմի բարեկամներն են և էկոհամակարգի անհրաժեշտ մասնակիցներնը։

 

🐍ՕՁԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ
‼️Ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

 

📢Օձերն ակտիվանում են ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։
🏜Օձերը սովորաբար դուրս են գալիս իրեն բներից հիմնականում առավոտյան և երեկոյան, իսկ ցերեկային ժամերին պատսպարվում են առավել հով վայրերում։
Ընդհանուր առմամբ օձերը թաքնված կենսակերպ են վարում։
📌Օձերը նախահարձակ լինող կենդանիներ չեն։ Նրանք կարող են հարձակվել միայն այն դեպքում, երբ իրական վտանգ է զգում կամ երբ մարդը փորձում է վնասել կենդանուն։

 

ՕՁԻՆ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ

1․ Չմատնվել խուճապի
2․ Չանել կտրուկ շարժումներ ու մնալ անշարժ
3․ Չփորձել հարվածել կամ վնասել կենդանուն
4․ Համբերատար սպասել, մինչև օձը պարզապես սողալով կհեռանա

 

🚨ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ
Օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է

1․ Անհապաղ ահազանգել շտապօգնության ծառայություն 103 հեռախոսահամարով կամ շտապել մոտակա բուժհաստատություն 🚑
2․ Չզբաղվել ինքնաբուժությամբ 👨‍🔬
3․ Չկպչել վերքին կամ փորձել ինքնուրույն լուծել խնդիրը
4․ Չանել կտրուկ շարժումներ (թափահարել օրինակ՝ ձեռքը, որն օձը խայթել է)
5․ Օձի խայթոցի դեպքում պարբերաբար ընդունել մեծ քանակությամբ հեղուկ

 

📌Ի դեպ, Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որից թունավոր են միայն 4-ը։

Երևանի տարածքում թունավոր օձերից հանդիպում է Անդրկովկասյան գյուրզան։ Հիմնականում հանդիպում են ոչ թունավոր օձեր։ Եթե ունեք որոշակի գիտելիքներ օձերի տեսակների վերաբերյալ, ապա ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում անհրաժեշտ է վերքը մշակել ձեռքի տակ եղած միջոցներով (ջուր, սպիրտային լուծույթով հեղուկ)։
📢Զգոն եղեք և պահպանեք շրջակա միջավայրը։

Հավանեցի՞ք նյութը։