Գիշերակացով արշավ Դիլիջանում / Եղեգնասար լեռ

Գիշերակացով արշավ Դիլիջանում / Եղեգնասար լեռ

with No Comments

«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է գիշերակացով վերելք Եղեգնասար լեռ և ժամանց Դիլիջանի անտառներում։🛤

Եղեգնասար լեռնագագաթը գտնվում է Տավուշի մարզում, Գուգարաց լեռնահամակարգում, Դիլիջան քաղաքից 6կմ հյուսիս-արևմուտք.:

Շատ նպատակահարմար է սկսնակ արշավականների, արահետային լեռնագնացության և անտառային քայլարշավների սիրահարների համար:

Բնությունը և լեռան գագաթից բացվող տեսարանները պարզապես հիասքանչ են:

Բարձրությունը 2670 մետր է։

1️⃣-ին օր․ Երևանից կմեկնենք Դիլիջան՝ Շամախյան թաղամաս։
Միջնադարյան վանքերի արահետով կքայլենք Ջուխտակ վանքեր(11-12 դդ.), այնուհետև անտառային արահետներով, գյուղական սարատեղերով կբարձրանանք Եղեգնասար լեռ, որի գագաթից բացվող տեսարանները պարզապես շշմեցուցիչ են․ մի կողմից Լոռին, մյուս կողմից Տավուշը, Բովաքարի լեռներն ու Դիլիջանի համայնապատկերը։

Գագաթից բացվող տեսարաններով զմայվելուց հետո, մեր վրանները կտեղադրենք յուրահատուկ մի վայրում, որը թող անակնկալ մնա։

Խարույկ կվառենք, խաղեր կխաղանք, կերգենք, կպարենք, կսնվենք, կզվարճանանք, մինչև լսվի «քուն» հրամանը։

2️⃣-րդ օր․ Կարթնանանք արևածագից առաջ, միասին կդիմավորենք արևածագը։ Կզբաղվենք մարմնամարզությամբ, այնուհետև կնախաճաշենք։ Հետնախաճաշյա հանգստից հետո մի շատ հետաքրքիր խաղ կխաղանք անտառում, այնուհետև կունենանք ժամանակ անտառում ազատ զբոսնելու համար։ Ճաշից հետո կբռնենք ետդարձի ճամփան, որն անցնում է միջնադարյան Մաթոսավանքի կողքով։

Կվերադառնանք Երևան։

🚶‍♂️Քայլելու ենք 10 կմ։
🌲Բարդություն՝ միջին
🌲Սիրունություններ՝ Դիլիջան, գետ, կամուրջ, վանքեր, սնկեր, անտառներ, լեռներ, համայնապատկերներ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ, լեռնային և անտառային արահետներ։

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
2 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Ձեռնափայտեր,
Արևային ակնոց,
Անձրևանոց
Քննապարկ և Կարիմատ.

🎁 Ուշադրություն ✅ 2020թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։

Կհանդիպենք լեռներում😉

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Հասցե՝ https://cutt.ly/SyIuvHC

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին՝
facebook.com/pg/TondrakHikingClub/events/
Tondrak.am/upcoming-campaigns/

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին՝
https://cutt.ly/WyPBnBa

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։