Գիշերակաց Դիլիջանի անտառում – Աղջկա բերդ / Հարբած անտառ / Շշնջացող ջրվեժ

Գիշերակաց Դիլիջանի անտառում – Աղջկա բերդ / Հարբած անտառ / Շշնջացող ջրվեժ

with No Comments

Գիշերակացով վրանային արշավ Դիլիջանում։ Գարնանային Տավուշի անտառները պարզապես հեքիաթային են։

1️⃣-ին օր․ կմեկնենք Իջևան՝ Աղջկա բերդ։ Անտառապատ արահետներով կքայլենք կախարդական այդ ամրոցը։
Բերդը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով։
Քայլարշավի երկարությունը 8․4 կմ է։
Արշավից հետո կգնանք Հարբած անտառ, որտեղ վրանները կտեղադրենք և կպատրաստվենք գիշերակացի։
Հարբած անտառից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Դիլիջան քաղաքն ու շրջակա բնակավայրերը։
Վրանները տեղադրելուց հետո կշրջենք անտառում, կտեսնենք Սառցե Դարաշրջանի հետքերը։
Կխաղանք գնդակ և բատմինտոն։
Երեկոյան կհավաքվենք խարույկի շուրջ։ Կընթրենք, կթեյենք, գինի կխմենք և կվայելենք գիշերային Դիլիջանի համայնապատկերը։
Կզրուցենք բնության գաղտնիքներից, աստղերից։ Կլսենք հետաքրքիր պատմություններ կենդանիների մասին։

2️⃣-րդ օր․ Առավոտյան կարթնանանք վրաններում անտառային թռչունների ձայններից։
Թեթև մարմնամարզություն կանենք, կնախաճաշենք, 2 ժամ ազատ ժամանակ կունենանք և կմեկնենք անտառի խորքում թաքնված Շշնջացող ջրվեժ։
Շշնջացող ջրվեժի արահետ🌊
Այս արահետը խորանում է ուղղահայաց ժայռերի, մամռակալած քարերի և խճճված տեղանքով ձորը: Վերջում թաքնված ջրվեժը շշնջում է անտառի հնագույն գաղտնիքը:

Երթուղին սկսվում է երկաթգծի կայարանից։ Երթուղու երկարությունը 6,2 կմ։

 

🎁Ուշադրություն

✅  2021թ․  ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում😉

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին