Երկրաբանություն Երկրաբանական խոր անցյալում Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքների միջև տարածված է եղել Թետիս օվկիանոսը: Հետագայում լեռնակազմական պրոցեսների հետևանքով Թետիսի տարածքում բարձրանում է Ալպ-Հիմալայան լեռնահամակարգը, որի կենտրոնական մասում գտնվում է Հայաստանը: Հայաստանում այս կամ այն չափով հանդիպում են բոլոր ժամանակաշրջանների ապարները՝