Գառնի. Արեգ-Միհրի տաճարը

with No Comments

Գառնին, որպես բնակավայր, առաջին անգամ հիշատակում է հայոց Արգիշտի 1-ին արքան, մ․թ․ա․ մոտ 8-րդ դարում՝ սեպագիր արձանագրությունում։
«Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»։

 

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
«․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի»:
Պատմագրության մեջ այն առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։

 

Գառնու տաճարը կառուցել է Հայոց Տրդատ 1-ին արքան, որի մասին Գառնիում թողել է հունալեզու արձանագրություն։
«Հելեոս(Արև) Տիրիդատես թագավոր Մեծ Հայքի, թագվորելով իբրև դեսպոտ(վեհափառ) պայծառափայլ թագուհու համար կառուցեց անհաղթահարելի ամրոցն այս, իր թագավորության 11-րդ տարում»։
Տրդատը կառավարել է 66-88 թթ․։ Այսինքն Գառնին կառուցվել է 77 (66+11) թվականին։

 

Ուսումնասիրողների զգալի մասը պնդում են, թե Գառնին հելլենիստական ոճի կառույց է։
Հելենիզմը սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու(մ․թ․ա․ 336-323թթ․) արշավանքներից։
Մինչ հելլենիզմը մեզ է հասել Ասորեստանի տիրակալ Սարգոն 2-րդի սեպագիր արձանագրությունը, որտեղ պատկերված է Վանի թագավորության գերագույն դիցի՝ Խալդիի գլխավոր մեհյանը՝ Արդինի Մուսասիրի (Մուծածիր) տաճարը։ Տաճարի կառուցման ճշգրիտ թվականը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն հարուստ և նշանավոր տաճար է եղել մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին քառորդում։

Տաճարը հանդիսանում է Գառնու տաճարի նախատիպը․ Եռանկյունաձև ճակտոնով, երկթեք տանիքով, ուղղանկյունաձև հատակագծով և սյունազարդ։

Այսինքն Հայաստանում, հելլենիզմից ավելի քան 4 դար առաջ գոյություն է ունեցել ճարտարապետական այդ ոճը։
Այն Հայաստանից անցել է Արևելյան Եվրոպա, իսկ այնտեղից Մակեդոնացու միջոցով տարածում գտել ամբողջ աշխարհում։ Բուն հայկական ճարտարապետական այդ ոճը շարունակում է մինչ այժմ մեծ հիացմունք պատճառել ուսումնասիրողներին:

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։