Գալակտիկաները աստղային քաղաքներ են

Գալակտիկաները աստղային քաղաքներ են

with No Comments

Գալակտիկաները աստղային քաղաքներ են, աստղային օազիսներ։ Ինչպես անապատում՝ ամայություն է, դատարկություն, այդպիսի դատարկություն է գալակտիկաների միջև ընկած տարածության մեջ։

Գալակտիկաները աստղատներ են, որտեղ բնակվում են անթիվ-անհամար աստղեր։

 

Աստղերը նման են իրար, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր, բայց բոլորն էլ գնդաձև, խիստ տաք գազային զանգվածներ են․ դրանցից մեկը՝ Արեգակը։
Գալակտիկաները նման չեն իրար, ինչպես քաղաքները։ Նույն քաղաքում հնարավոր է իրար նման տներ գտնել, բայց երկու նման քաղաք՝ ոչ։

 

Կա մի կարևոր տարբերություն գալակտիկաների և քաղաքների միջև․ քանակական։ Ամենամեծ քաղաքը կարող է ունենալ, ասենք մեկ միլիոն տուն, մինչդեռ աստղերի քանակը մեկ գալակտիկայում հաշվվում է միլիարդներով, մի քանի տասնյակ միլիարդից մինչև հարյուր միլիարդ։

 

Հաջորդ տարբերությունը գալակտիկաների և քաղաքների միջև այսպես ասած վարքագծային է․

Քաղաքում ամեն տուն ամուր դրված է իր տեղում, անշարժ ու ապրում է իր համար, անկախ հարևան տներից, փոխազդեցություն նրանց միջև չկա։ Այդպես չէ գալակտիկաների դեպքում, այստեղ աստղերը անկախ չեն, աստղերը փոխազդում են մեկը մյուսի վրա, նրանց միջև գործում է այն, ինչ մենք՝ աստղագետներս, անվանում ենք տիեզերական ձգողության ուժ։ Արդյունքում աստղերը գտնվում են, պիտի գտնվեն անդադար շարժման մեջ՝ մեկ մոտենալով իրար, մեկ հեռանալով իրարից։

 

Քաղաքում ամեն մի տուն ունի իր տեղը, ամուր  ֆիքսված,  գալակտիկայում աստղերը չունենիրենց մշտական տեղը։ Դրսից դիտողի համար քաղաքը կներկայացնի մի անշարժ, անփոփոխ պատկեր, գալակտիկայում այդպես չէ, աստղերի անվերջ, անդադար շարժման հետևանքով գալակտիկայի տեսքը անվերջ փոխվում է, պիտի փոխվի։ Մի պահ պատկերացնենք, որ բոլոր տները քաղաքում հանկարծ սկսում են շարժվել, կստացվի գալակտիկա։

 


Գրիգոր Գուրզադյան,  ֆիզիկոս-աստղագետ, «Գալակտիկաների աշխարհը»

Հավանեցի՞ք նյութը։