Անտառների պահպանությունը և պաշտպանությունը

Անտառների պահպանությունը և պաշտպանությունը

with No Comments

Անտառների պահպանությունը

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից եւ անտառային օրենսդրության խախտումներից:

2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները պարտավոր են`

ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

բ) մշակել եւ իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման եւ մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել եւ վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները.

գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել եւ ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը եւ գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա:

 

Անտառների պաշտպանությունը

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները պարտավոր են անտառները պաշտպանել վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, ինչպես նաեւ բնական այլ վնասակար ազդեցություններից:

2. Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմներից եւ հիվանդություններից ներառում է հետեւյալ միջոցառումների իրականացումը.

ա) անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ.

բ) անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում.

գ) սանիտարական հատումներ:

 

 ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ  Գլուխ 8 Հոդված 21. և 22․

Հավանեցի՞ք նյութը։