Անտառը` բնության բազմաֆունկցիոնալ օբյեկտ է, հանդիսանալով էկոհամակարգ, այն կատարում է ջրապաշտպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ ֆունկցիա, հանդիսանում է կենդանական և բուսական աշխարհի ապրելավայր և աճելավայր: Հայաստանի անտառներն իրենց բնապահպանական նշանակությամբ, պաշտպանական /ջրապաշտպան, հողապաշտպան/ և հատուկ նշանակության /արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի/ անտառներ են: