«Թոնդրակ» արշավական ակումբը մեկնարկում է հետախուզական արշավների շարք.
Նպատակը
🏇Հետախուզական արշավը նպատակ ունի առավել հետաքրքիր դարձնել արշավները, արշավականների մեջ մեծացնել հետաքրքրությունը դեպի հետախուզությունը, տալ նրանց նախնական ռազմական գիտելիքներ, առաջացնել մրցակցություն։
Հաղթող թիմին տրվող մրցանակը ավելի կմոտիվացնի մասնակիցներին։😉
Արշավի կանոնները
📜Պատահական վիճակահանությամբ բաժանվում ենք երկու թիմի.
🚵♂️Յուրաքանչյուր թիմին կսատարի «Թոնդրակ»ի խմբից մեկ հոգի.
Յուրաքանչյուր թիմին կտրվի՝
🗺Քարտեզ
🔊Ռացիա
🧭Կողմնացույց
🔍Հեռադիտակ
🌲Կողմնորոշիչներ
🚩1 նախնական երթուղի
Հետախույզները, հասնելով առաջին երթուղու վերջնակետին, պետք է փնտրեն գրություն, որտեղ նշված կլինի հաջորդ երթուղու վերջնակետի կորդինատները։
Կորդինատները պետք է գտնել քարտեզի միջոցով և շարժվել նշված ուղությամբ։
Գտնելով բոլոր գրությունները՝ թիմը կհասնի նպատակակետին, որտեղ արդեն թաքցված կլինի 《Հաղթանակ》 գրությունը.
🏞1֊ին հետախուզական արշավը կազմակերպվում է անտառում՝ գետի երկայնքով կմոտենանք Սևանա լճին.
🛤Երթուղին չի գերազանցում 10կմ֊ը։😉
🎁Հաղթող թիմը կստանա հաջորդ արշավին մասնակցելու զեղչի քարտ, իսկ թիմի ամենաակտիվ մասնակիցը՝ անվճար մասնակցելու հնարավորություն։
🎥Արշավի ամբողջ ընթացքը կնկարահանվի Թոնդրակի վիդեոբլոգի համար։😊
♻️Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ։
Արժեքի մեջ ներառված է՝
✅Տրանսպորտը
✅Ուղեկցորդների ծառայությունը
✅Հետախուզական գույքը
✅Այլ ծախսեր
Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Արևային ակնոց,
Անձրևանոց
Հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մուտքի դիմաց՝ առավոտյան ժամը 07։30֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):
Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ»-ի ֆեյսբուքյան էջին:
WWW.TONDRAK.am
Idram ID` 727938952
Կարող եք վճարել նաև տերմինալից՝ մեզ ուղարկելով անդորագիրը։
Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին
Ծանոթացե՛ք նաև “7-օրյա արշավ․ Հյուսիս-Հարավ” միջոցառմանը
[wpforms id=”13979″ title=”true”]