Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի տարբեր երկրներում զարգացավ արդյունաբերության բաժինը: Զարգացող արդյունաբերության արդյունքում աստիճանաբար ապականվեց հողը, ջուրը և օդը:
Լոս Անջելեսի և Նյու-Յորքի նման քաղաքներում օդի աղտոտվածությունը հասավ ճգնաժամային աստիճանի:
1969 թ.-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քոյահոգա գետում քիմիական թունավոր նյութեր լցնելու և հրկիզման հետևանքով մեծ աղետ առաջացավ այդ երկրում:
Այդ աղետի հետևանքով 1969 թ.-ին կրոնական, գիտական և խաղաղության կողմնակից և ակտիվիստ Ջոն Մաք Մոնելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում առաջարկեց մեկ օր հատկացնել երկրագնդի մաքրության համար:
1970 թ.-ի ապրիլի 22-ը հայտարավեց որպես Երկիր մոլորակի օր։ Այս օրը նշվում է մաքուր ջրի, օդի և հողի օրը:
1970 թվականին աշխարհի տարբեր ծայրերում ավելի քան 20 մլն մարդ մասնակցեց նմանատիպ ակցիայի, որ ստացավ Երկրի օր անվանումը: 1990 թվականին տոնը դարձավ միջազգային. այդ տարի ակցիային մասնակցեց 200 մլն մարդ 141 երկրից:
Էկոլոգիական կրթություն Փորձագետների կարծիքով ժողովուրդը մեծ դերակատարություն ունի շրջակա միջավայրի պահպանության գործում:
Անցյալի փորձը ևս ցույց է տվել, որ հասարակության դերակատարումը օգնել է շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ծրագրերի հաջող իրականացմանը:
Այսօր առաջարկվում է շրջակա միջավայրի փրկության վերաբերյալ կրթել հասարակությանը: Այսպես ժողովուրդը ճանաչելով շրջակա միջավայրը կփորձի մասնակցել կենսոլորտի պահպանության ուղղությամբ տարվող գործընթացներին: Այս ձևը կիրառվում էր անցյալում ավանդական հասարակության կողմից, որտեղ հասարակության և բնության միջև կար խաղաղ համակեցություն:
Սուրեն Հարությունյան, Էկոլոգ-բնապահպան