Կլիմայական փոփոխությունների և հողի էրոզիայի հետևանքով պակասել են քաղցրահամ ջրի ռեսուրսները աշխարհի բոլոր տարածքներում:
Աշխարհի ավելի քան 40 երկրներ այսօր դիմակայում են ջրի պակասի վտանգին:
Աշխարհի տարբեր վայրերում ջրի աղտոտվածությունը խիստ մտահոգիչ է:
Մարդու գործունեության հետևանքով ստորգետնյա ջրի ռեսուրսների, գետերի և լճերի ջրերը աղտոտվել են:
Այսօր քաղցրահամ ջրի ռեսուրսների հայթայթումը մեծ ճգնաժամ է դարձել որոշ երկրների համար:
Աշխարհի շրջակա միջավայրին սպառնացող վտանգների առկայությունը պատճառ է դարձել որ ազգային, միջազգային և ոչ կառավարական կառույցները մտածեն այդ խնդրի լուծման համար:
Այդ կառույցների կողմից առաջարկված ձևերից մեկը կենսոլորտի վերաբերյալ աշխարհի բնակչության կրթելն է: Այդ ուղղությամբ, ՄԱԿ-ը 2017 թ.-ին «Երկիր մոլորակ»-ի միջազգային օրը հռչակել է կենսոլորտի և կլիմայի վերաբերյալ աշխարհի բնակչության կրթության օր:
Էկոլոգիական կրթությունը, էկոլոգիական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների ստացման և յուրացման ընթացքն ու արդյունքն է, որը նպատակաուղղված ձևով կազմակերպվում և հետևողականորեն իրականացվում է կրթական, գիտակրթական ու դաստիարակչական հաստատություններում կամ ինքնուրույն։
Անհրաժեշտություններ են էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային բոլոր ծրագրերում և Էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում։ Այսպես կարող ենք ասել, շրջակա միջավայրի վերաբերյալ կրթություն ստացած անհատը կամ հասարակությունը կարող է գիտակից որոշում ընդունել շրջակա միջավայրի պահպանության և քայլեր ձեռնարկել աշխարհի կենսոլորտի իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Սուրեն Հարությունյան, Էկոլոգ-բնապահպան