Բնակչության աճի և արդյունաբերության հետևանքով մարդը վերածվել է երկիր մոլորակը ավերող արարածի: Մարդու զարգացումը մեծ վնասներ է հասցրել երկիր մոլորակին, որոնցից են ջրի, հողի և օդի աղտոտվածությունը և կլիայական փոփոխությունները:
Հանածո էներգիաների սպառման հետևանքով առաջացած ջերմոցային գազերի ավելացումը և անտառների ոչնչացումը և երկրագնդի բնակչության թվի ավելցումը այն կարևոր գործոններն են որոնք աղտոտում են կենսոլորտը:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ արդյունաբերական բաժնի զարգացումով երկրագնդի մթնոլորտում ավելացել է ածխածնի երկօքսիդը, որը անդառնալի վնասներ է հասցրել երկիր մոլորակին: َԱծխածնի երկօքսիդի ավելացումն մթնոլորտում պատճառ է դառնում երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման, ինչի հետևանքով կլիմայական փոփոխություններ են առաջանում երկիր մոլորակում:
Կլիմայական փոփոխությունները նաև ազդում են բնության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով տարածվում է մալարիա հիվանդությունը, աղտոտվում են խմելու ջրի ռեսուրսները և ավելանում է թերսնումը, որի հետևանքով վտանգվում է աշխարհի բնակչության կյանքը:
Փորձագետների կարծիքով երկրագնդի մթնոլորտում գոյություն ունեցող գազերի պատճառով երկիր մոլորակի ընդհանուր ջերմաստիճանը 0/7 տոկոս բարձրացել է: Սակայն երկրագնդի որոշ տարածքներում ջերմաստիճանը նույնիսկ 15 տոկոս բարձրացել է, որի արդյունքում հալչել են բևեռների սառույցները և բարձրացել է ծովերի ջրի մակերեսը:
Ափամերձ տարածքների բնակիչները ստիպված են եղել լքել բնակավայրերն ու գյուղատնտեսական հողերը: Նրանք կոչվում են շրջակա միջավայրի փախստականներ: Տվյալների համաձայն երկրագնդի մթնոլորտում գույություն ունեցող ջերմոցային գազերի շուրջ մեկ չորրորդը առաջանում են հողի էրոզիայի հետևանքով: Հողի Էրոզիայի հետևանքով տարեկան ոչնչանում է 12 միլիոն հեկտար բերի հող, որը հավասար է Բենինի և Հոնդորասի տարածքներին:
Ներկայումս գյուղատնտեսական հողերի 50 տոկոսը անբերի են դարձել և միայն 10 տոկոսը բարենպաստ պայմաններում են գտնվում: Գյուղատնտեսական հողերի անարդյունավետությունը այդ տարածքներում հանգում է բնակչության աղքատությանը և ֆերմենները ստիպված են լինում գաղթել ավելի բերի տարածքներր կամ քաղաքներ:
Փորձագետների կարծիքով, եթե առաջիկա 20 տարիների ընթացքում շարունակվի այդ գործընթացը, ապա Աֆրիկայի հյուսիասային անապատի կենտրոնական շրջանների 60 միլիոն բնակչությունը ստիպված կլինեն գաղթել դեպի Աֆրիկայի հյուսիսային շրջանները կամ Եվրոպա: Կլիմայական փոփոխությունների և հողի էրոզիայի հետևանքով պակասել են քաղցրահամ ջրի ռեսուրսները աշխարհի բոլոր տարածքներում: Աշխարհի ավելի քան 40 երկրներ այսօր դիմակայում են ջրի պակասի վտանգին:
Սուրեն Հարությունյան, Էկոլոգ-բնապահպան