Էկոլոգիա բառը ծագել է հունարեն էկո՝ տուն , միջավայր և լոգիոս՝ գիտություն , հետազոտություն բառերից:
Էկոլոգիան միջավայրապաշտության , բնագիտության կամ շրջակա միջավայրի պահպանության հոմանիշը չէ: Այն կապված է էվոլյուցիոն կենսաբանության , գենետիկայի և էթոլոգիայի հետ: էկոլոգների համար կարևոր է հասկանալ , թե ինչպես է կենսաբազմազանությունը ազդում էկոլոգիական գործընթացների վրա : Էկոլոգները ուսումնասիրում են՝
ա / Կենսական գործընթացները, կենդանի ձևերի փոխհարաբերությունները և հարմարողականությունը։
բ /Օրգանիզմների համայնքներում տեղի ունեցող նյութի և էներգիայի շարժումը։
գ/ Էկոհամակարգերի հաջորդական զարգացումը՝ սուկցեսիաները։
դ/ Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և տարածումը, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության փոխհարաբերությունը։
Շրջակա միջավայրի պահպանություն կամ կիրառական էկոլոգիա . միջոցառումների համալիր է, որը նախատեսված է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա սահմանափակելու համար։ Արևմտյան երկրներում շատ հաճախ կիրառվում է նաև էնվայրոնմենտոլոգիա (անգլ.՝ Environmental science) հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «գիտություն շրջակա միջավայրի պահպանության մասին»։
Այդպիսի միջոցառումներից կարող են համարվել.
ա/ Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիական իրադրությունը.
բ/ Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը` նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները.
գ/Ձկնորսության և որսի սահմանափակումը՝ նպատակ ունենալով պահպանել որոշակի տեսակներ.
դ/ Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը։ Էկոլոգիական լոգիստիկայի մեթոդների կիրառումը տարածաշրջանի տարածքում չթույլատրված թափոններից ընդհանուր մաքրման համար։
Շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ
Ինչու՞ ենք էկոխնդիր ասելով հասկանում բնապահպանական խնդիր
Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների ընթացքում։ Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում են, նախ և առաջ, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը ։ Մեծ մասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից շրջակա միջավայրի վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով։ Սակայն անհրաժեշտ է միմյանցից տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին ») հասկացությունները։
Էկոլոգիայի սահմանման բարդությունները
Դիսցիպլինի սահմանների և հարակից դիսցիպլինների հետ փոխհարաբերությունների անորոշությունը
Դիսցիպլինի կառուցվածքի մասին չկայացած պատկերացումները
Էկոլոգիայի բաժանումը ընդհանուր և մասնավոր էկոլոգիայի
Էկոլոգիայի ստորաբաժանումը երեք մակարդակների՝ առանձնյակների, պոպուլյացիաների և կենացենոզների էկոլոգիա
Պոպուլյացիաների էկոլոգիայի տեղը աուտոէկոլոգիայի և սինէկոլոգիայի բաժանման ժամանակ
Բույսերի և կենդանիների էկոլոգիայի միջև տերմինաբանության տարբերակումը
Էկոլոգիայի կապը այլ գիտությունների հետ
Նյութի հեղինակ՝ Նարեկ Օհանյան, բնապահպան