Հողի նշանակությունը բնության մեջ: Հողը հանդիսանում է կյանքի միջավայր շատ օրգանիզմների համար: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ` մանրէներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր, հոդվածոտանիներ և մանր կաթնասուններ: Հողի կարևորագույն հատկությունը դրա բերրիությունն է, այսինքն՝ դրա ունակությունը ապահովել բույսերի բերքատվությունը: