Փետրվարի 14-ին՝ Արեգակի օրը(կիրակի), «Թոնդրակ» արշավական ակումբի հետ բարձրանում ենք Թեժքար լեռ և արշավելու ենք հեքիաթային Դժոխքի Ձորով։?
Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այստեղով է անցնում Արածո գետը։
Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից, հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով՝ թափվում է Արաքս:?
Դժոխաձորի կիրճը ամենագեղեցիկներից է Հայաստանում։ Այստեղ կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ:?
Երևանից մեկնեցինք դեպի Տիգրանաշեն գյուղ։?
Արշավի սկզբում կբարձրանանք Թեժքար լեռը (1735 մ), որտեղից բացվում է հրաշագեղ տեսարան՝ երևում են Սիսն ու Մասիսը արտասովոր գեղեցկությամբ։
Այնուհետև լեռան լանջով կիջնենք Դժոխքի ձոր։?
Դժոխքի ձորի նեղ կիրճերն ու կարմիր ժայռերը բացառիկ են ամբողջ Հայաստանում:
?♂️Քայլելու ենք 11 կմ։
?Բարդությունը՝ միջին
?Հարաբերական բարձրությունը՝ 200մ
?Գեղեցկություններ՝ Թեժքար լեռ, Նախիջևան, Արարատ լեռ, Դժոխքի Ձոր, համայնապատկերներ, լեռներ-լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․․․․
?Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ, լեռնային արահետներ և կիրճ։
Բացառիկ արշավ է լինելու։⛰
❇Մասնակցության արժեքը 6000 դրամ։
Արժեքի մեջ ներառված է՝
✅Տրանսպորտը
✅Արկածային ճանապարհորդության ուղեկցորդի ծառայությունը
✅Այլ ծախսեր
?Հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մուտքի դիմաց՝ առավոտյան ժամը 07։30֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):
Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.
? Ուշադրություն
✅ 2020թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում?
Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am
Վճարումը կատարվում է նախապես՝ մեզ ուղարկելով անդորրագիրը։
Քարտի համար (ACBA Bank) ` 9051 3401 0001 9610
Քարտային հաշվի համար ` 2204 8559 0701 000
Ստացող՝ Թոնդրակ ՍՊԸ
Idram ID` 727938952
Տեղերը սահմանափակ են։
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին
[wpforms id=”13979″ title=”true”]