Դրակուլայի կերպարի հիմքը

Դրակուլայի կերպարի հիմքը

with No Comments

Վլադ III Բասարաբը, ով հայտնի էր նաև Վլադ Դրակուլա կամ Վլադ III Ցեպեշ անուններով, ապրել է 1431-1476 թվականներին` ներկայիս Ռումինիայի տարածքում: Պատահական չէ, որ Վլադ III-ին տվել են Դրակուլա մականունը:
Իր դաժան սպանություններով Վլադ III Ցեպեշը կարողանում է լիակատար վերահսկողություն սահմանել բնակիչների վրա:

Դրակուլան վստահ էր, որ բոլորը մահու չափ վախենում են իրենից: Որպես ապացույց` իշխանը Տիրգովիշտեի կենտրոնական հրապարակում ոսկե թաս է տեղադրում: Այդ թասից կարող էին խմել բոլորը, սակայն ոչ մի դեպքում այն չպետք է բացակայեր իր տեղից: Քաղաքում 60 հազար բնակիչ կար, և Դրակուլայի կառավարման ողջ ընթացքում թասը տեղից չի բացակայում:
Ուսումնասիրողները միակարծիք չեն, թե Դրակուլան որքան մարդ է սպանել: Տարբեր տվյալների համաձայն` արյունարբու իշխանի զոհն են դարձել 40-100 հազար մարդ:
Վլադը Դրակուլա կոչվել է նաև նրա համար, որ վերջինիս գերեզմանը չի հայտնաբերվել: Փաստերն այն մասին, թե որտեղ են թաղել Դրակուլայի մարմինը, միմյանց հակասում են: Որոշ աղբյուրների համաձայն` նրա մարմինը թաղվել է Բուխարեստից ոչ հեռու գտնվող Սնագով վանքի գերեզմանատանը: Որոշ աղբյուրներ առհասարակ չեն նշում իշխանի մարմնի թաղման վայրը: Նրա մարմինը այդպես էլ չի հայտնաբերվել:

Վլադ Դրակուլան համարվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի իրական նախատիպը։

Հայտնի է նաև որպես Օսմանյան կայսրության ընդլայնման դեմ պայքարող մարտիկներից մեկը։ Նա Բոսնիայում թուրքերի դեմ պատերազմի և արշավանքների ժամանակ մեծաթիվ թուրքեր է սպանել։

Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան (ԵՊՀ Պատմության ֆակուլտետ)