Մեկ օր բժշկի հետ․ Նարեկ Պողոսյան

Մեկ օր բժշկի հետ․ Նարեկ Պողոսյան

with No Comments

Բժշկությունն ինձ միշտ է հետաքրքրել։

Զգում եմ, որ դեպի Մեծ Ճշմարտություն տանող ճանապարհը հատում է բժշկագիտության սահմանները։

Բժիշկ ընկերներիս հետ հաճախ եմ զրուցում ինձ հուզող տարաբնույթ հարցերի շուրջ։

Իսկ ես շատ հետաքրքրասերն եմ։😉

 

Բժիշկ Պողոսյանից հրավեր ստացա այցելել հիվանդանոց և տեղում ավելի մանրամասն ծանոթանալ բժշկության առավել հետաքրքիր կողմերին։

Սա ինձ համար լավ հնարավորություն էր։))

 

Elit-Med Medical Centerում հյուրընկալվեցի Բժիշկ Պողոսյանին(ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ)՝ ինձ հուզող հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով։

 

Մենք ունեցանք շատ հետաքրքիր զրույց, որը ցանկանում եմ ներկայացնել նաև ձեզ։

1․ Ինչպե՞ս է ազդում անեսթեզիան(անզգայացումը) մարդու վրա
2․ Ո՞ր դեպքում կարելի է անել ողնուղեղի անզգայացման վիրահատություն
3․ Ո՞ր դեպքում կարելի է անել ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն
4․Ի՞նչ է լապարասկոպիան և այլն։

 

-Ինչու՞ են հիվանդներից ոմանք  վիրահատության ընթացքում գիտակցության մեջ, իսկ ոմանք՝ ոչ։

 

-Գոյություն ունի  երկու տեսակի անզգայացում՝ ողնուղեղային, ընդհանուր և կոմբինացված, որը համադրում է ողնուղեղայինը և ընդհանուրը միասին։

 

Ողնուղեղայինի ժամանակ անզգայացումը կատարվում է ողնուղեղից և հիվանդի գոտկային հատվածից ներքև ցավային զգացողության բացակայության պարագայում կատարվում է վիրահատությունը։

Միևնույն ժամանակ հիվանդը գիտակից է, կարող է շփվել և պատասխանել հարցերին։

 

Ընդհանուր կամ կոմբինացված անեսթեզիայի ժամանակ ընդհանուր երակային հուն են ներմերծվում տարբեր տեսակի անեսթետիկներ, որոնց համադրության արդյունքում ունենում ենք  ընդհանուր անզգայացում։

 

———————————————————

 

-Ընդհանուր վիրաբուժության մեջ ո՞րն է առավել նախընտրելի տարբերակը՝ հին մեթոդնե՞րը, որոնք կիրառում են մեր բազմամյա փորձ ունեցող վիրաբույժները, թե՞ լապարասկոպիկ և էնդոսկոպիկ միջամտություններն են ավելի գերադասելի։

 

-Աշխարհի բոլոր զարգացած և զարգացող երկրներում լապարասկոպիան և էնդոսկոպիան հաստատուն կերպով դուրս են մղել բաց վիրահատություններին բոլոր հնարավոր պարագաներում։

Լապարասկոպիան ժամանակակից վիրաբուժության մեթոդ է, որի ընթացքում ներքին օրգանների վրա վիրահատությունները կատարվում են փոքր բացվածքների միջոցով, մինչդեռ ավանդական վիրաբուժության մեջ մեծ կտրվածքներ են պահանջվում։

Լապարասկոպիան սովորաբար իրականացվում է որովայնի կամ կոնքի խոռոչի օրգանների վրա։

Լապարասկոպիկ վիրաբուժության հիմնական գործիքը լապարասկոպն է՝ կազմված ոսպնյակ ունեցող տելեսկոպիկ խողովակից, որը սովորաբար կցվում է տեսախցիկին։

 

Բոլոր դեպքերում չէ որ կարելի է կատարել լապարասկոպիկ վիրահատություն, սակայն եթե լապարասկոպիայի համար չկան հատուկ հակացուցումներ, միանշանակ պետք է կատարել լապարասկոպիկ միջամտություն։

 

Մեն ունենք դրա համար շատ վառ ապացույց․

Հայաստանում վիրաբուժական պաթոլոգիաներից երկրորդ ամենահաճախ հանդիպողը որովայնի արտաքին  ճողվածքներն են, որոնց վիրաբուժական մեթոդները ամբողջ աշխարհում գնում են լապարասկոպիկ ուղղությամբ։

Մենք նույնպես պետք է զարգացնենք այդ ուղղությունը քանզի դրա առավելությունները բազմաթիվ են՝ օրգանիզմի քիչ տրավմատիզացիան, ռեաբիլիտացիան հետվիրահատական շրջանի, երբ կարող ես անմիջապես հիվանդին նույն օրը երեկոյան կամ հաջորդ օրը առավոտյան դուրս գրել հիվանդանոցից, ցավային սինդրոմի գրեթե բացակայությունը, վերքի կոսմետիկ էֆեկտը և այլն։

 

———————————————-

 

Շնորհակալություն բժիշկ Նարեկ Պողոսյանին հրավերի, հետաքրքիր զրույցի և իմ հարցերին համբերատար պատասխանելու համար։

Առաջիկայում կշարունակենք այս շարքը՝ զրուցել բժիշկների հետ և Ձեզ ներկայացնել բժշկության առավել հետաքրքրաշարժ և կարևոր կողմերը։

Կհանդիպենք լեռներում 🙃

Գոռ Ղազարյան, Թոնդրակ․am

 

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին։ 😉

5/5 - (3 votes)

Հավանեցի՞ք նյութը։