Դիանա Ղազարյան

Դիանա Ղազարյան

Խմբագիր

Ծնվել եմ Հայաստանի հրաշագեղ գյուղերից մեկում՝ Ն. Գետաշենում, պատմաբանի ընտանիքում, 1992թ.։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և սովորել եմ ԵՊՀ «Հայ բանասիրության» ֆակուլտետում։ Բուհն ավարտելուն պես 2013թ․֊ ից ընդունվել և մինչ օրս աշխատում եմ հարազատ գյուղի «Նախակրթարանում», այսինքն ինձ տրված է դժվարին ու պատասխանատու մի մեծ գործ՝ կրթել և ձևավորել մեր ապագա սերունդը։

Մանկուց սիրել եմ երեխաներին, այժմ էլ սիրում եմ աշխատանքս, քանզի աշխատելով փոքրերի հետ, անհնար է չսիրել նրանց բարի, անմեղ ու քնքուշ հոգիները։ Մանկավարժ լինելուց բացի երջանիկ մայր եմ՝ մեծացնում եմ հայրենիքի ապագա զինվորի։

Աշխատելուն զուգահեռ սովորել և ավարտել եմ ԵՊՀ Հայոց պատմության մագիստրատուրայի բաժինը։ Եվ որքան էլ սիրում ու գնահատում եմ պատմությունը, մնում եմ հոգով ու սրտով բանասեր՝ ռոմանտիկ ու եթերային։ Ազատ ժամանակ սիրում եմ անրջել և ընթերցել։ Ինձ համար կարևոր են ազնիվ և անկեղծ հարաբերությունները։ Երբեք հույսս չեմ դնում դիմացինի վրա, միշտ պայքարում և հասնում եմ նպատակներիս, ունեմ անկոտրում ոգի…..

Սիրում եմ Թոնդրակը, որովհետև այնտեղ համակարծիք են քեզ, թևեր են տալիս բոլոր նպատակներիդ, իսկ բնությունը ուղղակի իմ տարերքն է…..

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved