Տիեզերքի մութ մատերիան և մութ էներգիան

Տիեզերքի մութ մատերիան և մութ էներգիան

with No Comments

Մատերիան (լատ․ materia-նյութ) այն ամենն է, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ անկախ մեր գիտակցությունից։ Փիլիսոփայության մեջ այն ընբռնվում է որպես նախանյութ, որից «կերտված» են աշխարհի բոլոր առարկաները։

Բացի մեր իմացած մատերիայից, որը բաղկացած է տարրական մասնիկներից՝ ատոմներից, մոլեկուլներից, էլեկտրոններից և այլ տարրերից, որոնք կարելի է ուսումնասիրել, գոյություն ունեն նաև մատերիայի այլ տեսակներ, որոնց, ի տարբերություն վերը նշվածի, անհնար է ուսումնասիրել, դրանք անտեսանելի են, թափանցիկ, իրենց գոյության մասին իմանում ենք միայն նրանց գործողության արդյունքից՝ գրավիտացիայից և արագացումից։ Դրանք նույնիսկ տարրական մասնիկների, լույսի ֆոտոնի հետ չեն փոխազդում։

Տիեզերքը կազմված է ՝

Մութ էներգիայից(темная энергия) – 74%
Մութ մատերիայից(темная материя) – 22%
Միջագալակտիկ գազից – 3.6%
Իսկ մեզ տեսանելի տիեզերքը կազմում է ընդամենը 0.4%-ը։

Մութ էներգիան և մութ մատերիան, որոնք միասին կազմում եմ տիեզերքի 96%-ը, իրենցից ներկայացնում են մինչև այժմ լիովին չբացահայտված երևույթներ։
Մութ էներգիան ընդարձակում է տիեզերքը, նրան արագացում հաղորդելով, դրա շնորհիվ նրանում գտնվող գալակտիկաները հեռանում են իրարից, և վարկածներից մեկը պնդում է, որ միլիոնավոր տարիներ հետո այնքան նրանք կհեռանան միմյանցից, որ նույնիսկ տեսանելի չեն լինի մեր գալակտիկայից։

Չնայած այս ամենին, մենք գիտենք, որ ըստ Նյուտոնի օրենքների, բոլոր մարմինները ձգում են իրար, և հետևաբար ոչ թե պետք է հեռանան իրարից, այլ մոտենան։ Բայց, ինչպես տեսնում ենք,տիեզերքը ընդարձակվում է, և հակառակ գործողությունն է տեղի ունենում, ինչը հենց վկայում է մութ էներգիայի գոյության մասին։
Մութ մատերիան ապահովում է տիեզերքում հսկայական գրավիտացիոն դաշտ։ Մենք չենք կարող շոշափել այն, բայց նրա գրավիտացիան կարող ենք չափել, ինչը ևս ապացույց է նրա գոյության։

Մեծ պայթունի հետևանքով առաջացել են հսկայական գազային ամպեր, որոնց մեջ առաջացել են աստղերը, բայց մենակ գազը բավական չէր միլիարդավոր աստեղերի առաջացման պատճառ հանդիսանալու: Որոշ գիտնականեր պնդում են որ մութ մատերիան է սկիզբ հանդիսացել բազում աստղերի ստեղծվելուն։ Բայց մենք գիտենք, որ մութ մատերիան ոչնչի հետ չի փոխազդում, այդ դեպքում ինչպե՞ս է նա ստեղծել աստղերին:

Մութ մատերիան(Темная материя) – ն չի փոխազդում մեզ հայտնի մասնիկների հետ, բայց գրավիտացիայի միջոցով իր շուրջը՝ հսկայական ամպերի մեջ՝ հավաքում է ջրածնի ու հելիումի մեծ շերտ, որը խտանալով միջուկային պայթունի է հանգեցնում, ինչի հետևանքով սկսում են առաջանալ աստղերը։
Մութ էներգիան բացատրում է, թե ինչպես են առաջացել տիեզերքում առաջին աստղերը։
Սկզբնական շրջանում առաջին աստղերը մենակ չեն բնակվել, նրանց կողքին եղել են ահռելի չափերի հասնող սև անցքերը, 12 միլիարդ անգամ ավելի մեծ, քան մեր արեգակը։

Բայց ինչպե՞ս են դրանք այդքան մեծ եղել տիեզերքի առաջացման սկզբում։
Սա նույնպես հարց է, որի պատասխանը տալիս են Մութ աստղերը (Тёмная звезда), որոնք եղել են 200 միլիոն տարի առաջ։
Կրկին դիմում ենք վարկածներին, որոնցից մեկը պնդում է, որ այդ հսկայական սև անցքերը առաջացել են մութ աստղերից, որոնք իրենց հերթին առաջացել են մութ մատերիայի գրավիտացիայի հետևանքով կուտակված հելումի ու ջրածնի պայթունների շնորհիվ։

Այս աստղերը շատ սառն են եղել, սնվել են մութ մատերիայից, բայց երբ գրավիտացիան չի հերիքել խտացել ու սև անցքեր են դարձել՝ բնականաբար իրենց սկզբնական զանգվածը պահպանելով։
Մութ մատերիան նաև ֆորմավորում է գալակտիկաներին ու ձև հաղորդում նրանց՝ իր գրավիտացիայի միջոցով։ Որոշ սարքերի շնորհիվ, որոնք թույլ են տալիս տեսնել տիեզերքը միլիարդավոր տարիներ առաջ, պարզվել է որ գալակտիկաները ունեն նմանություն։

Գալակտիկաները իրար չեն բախվում, բայց շարժվում են շատ մեծ արագություներով, նրանց ներսում գտնվող մարմիններն էլ պահպանում են իրենց դիրքերը՝ մնալով տվյալ գալակտիկայի ներսում, իսկ ի՞նչն է ապահովում դա, բացատրությունը կրկին տալիս է մութ մատերիայի գրավիտացիան։

Այսիպիսով եթե ընդհանրացնենք այս վարկածի գաղափարը, կունենանք հետևյալը։
Սկզբում տիեզերքը բաղկացած է եղել մութ մատերիայից ու մութ էներգիայից, այնուհետև մութ մատերիան ստեղծել է մութ աստղերին, որոնք իրենց հերթին` սև անցքերին, որոնք էլ` մեր իմացած մատերիային, վերջիներս էլ գալակտիկաներին ու տիեզերքում եղած բոլոր մարմիններին։
Հիշե՛ք. Սա ընդամենը վարկած է, բազում վարկածների շարքում…
Ճանաչենք իմաստություն…

Հավանեցի՞ք նյութը։